DSC

Երեք օր Սյունյաց աշխարհում

24–26․04․2026

Ժամանակն է գնալ մեր երկրի ամենահարավային շրջանը բացահայտելու՝ Մեղրի, Մեղրիի բերդ, Լիճքի ջրվեժներ, Բղենո Նորավանք ․․․

Եկեք ըստ օրերի ծանոթանանք այն գեղեցիկ օրերին, որոնք երեխաների հետ կանցկացնենք ապրիլի 24–26-ին։


Օր 1

Առավոտյան 06։00 կմեկնենք Երևանից, քանի որ երկար ճանապարհ է սպասվում։ Ճանապարհին կանգառներ կունենանք Վայքի և Տաթևի ֆուդ կորտերում։

Առաջին քայլարշավի ուղղությունը դեպի Լիճքի ջրվեժներ։ Ուշմիջնադարյան Զվարավանք եկեղեցու մոտից Զվարագետի կիրճով կհասնենք մեկը մեկից գեղեցիկ ջրվեժներին։ Ջրվեժների այս կասկադը հիացնում է իր գեղեցկությամբ։

Այդ օրը կքայլենք 3 կմ, կհաղթահարենք 130 մ բարձրություն։

Արշավից հետո ճանապարհը կշարունակենք դեպի Մեղրի։ Կունենանք կանգառ ամենագեղատեսիլ վայրում, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Արաքս գետ և սահմանից այն կողմ գտնվող լեռնաշխարհը։

Կզբոսնենք Մեղրու կոլորիտային հին թաղամասերով։ Կայցելենք Փոքր Թաղի եկեղեցի։

Գիշերակացը Մեղրիում։


Օր 2

Կբարձրանանք Մեղրու բերդ, այնուհետև կայցելենք Մեծ Թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Այստեղ հրաժեշտ կտանք Մեղրիին և ճանապարհը կշարունակենք դեպի Տաթև։ Մինչ Տաթև հասնելը արշավ կիրականացնենք դեպի Բղենո Նորավանք։ Սյունյաց աշխարհի այս վանքը միջնադարյան Սյունիքի նշանավոր վանական համալիրներից է։

Երկրորդ օրը կքայլենք 16 կմ, կհաղթահարենք 250 մ բարձրություն։

Գիշերակացը Տաթևում։


Օր 3

Կշրջենք Տաթևի վանքում, կծանոթանանք պատմությանն ու ճարտարապետությանը։ Այնուհետև քայլարշավ կանենք դեպի Տաթևի Մեծ Անապատ։ Կիջնենք նաև Սատանի կամուրջ (որը կախված կլինի գետի մակարդակից և հոսքի ուժգնությունից)։

Երրորդ օրը կքայլենք 6 կմ։

Երեքօրյա վառ տպավորություններով, նոր բացահայտումներով ու գեղեցիկ հիշողություններով կվերադառնանք Երևան։


Ինչպես պատրաստվել արշավին

1․ Բարակ գլխարկ, այդ թվում՝ արևային
2․ Արևապաշտպան կրեմ
3․ Ակնոց
4․ Երկարաթև վերնահագուստ
5․ Բարակ բաճկոն
6․ Սպորտային շալվար (ոչ ջինս)
7․ Ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
8․ Զանգապան ըստ ցանկության
9․ Ձեռնափայտ (եթե ունեք)
10․ Անձրևապաշտպան թիկնոց
11․ Ջուր՝ 1.5 լ
12․ Երեք օրվա արշավի համար սնունդ
13․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
14․ Ուսապարկ
15․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար
16․ Հիգիենայի պարագաներ


Մասնակցության արժեքը՝ 50000 դրամ, որն իր մեջ ներառում է․

  • Կացություն հյուրանոցում
    Նախաճաշ
  • Չի ներառում ճաշ/ընթրիքի գումարը

Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 05:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 22:00–23:00


Մասնակցությունը հաստատելու համար

  • Զանգահարել՝ +374 55 934444
  • Լրացնել տեղեկացում/համաձայնության ձևը՝
    https://4peaks.am/terms-and-conditions/
  • Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
    220480308513000 հաշվեհամարին կամ
    4355 0539 2377 7835 քարտին
    (ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ)

Կարևոր տեղեկություն

Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։

Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։


Ուշադրություն

Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի ունենանք ապահով և հաճելի արշավ։