n

Ջրաշուշանների լիճ, Դորբանտավանք, Սբ․ Նիկոլայ եկեղեցի

13․06․2026թ․
Այս շաբաթ առաջարկում ենք բացահայտել Ջրաշուշանների լիճը, Դորբատավանքը և Ամրակիցի Սուրբ Նիկոլայ հրաշագործի եկեղեցին։

Ջրաշուշանների լիճը կամ Ուրասարի լիճը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, Ուրասար գյուղից 1,2 կմ հյուսիս-արևելք։
Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից մեկն է, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Վայելելով ջրաշուշանների գեղեցկությունը՝ կուղևորվենք տեսնելու Դորբանտավանքը (VI-րդ դար), որը Լոռու տարածաշրջանում պահպանված վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության ինքնատիպ և արժեքավոր նմուշներից է։ Այն դասվում է Գուգարքի ճարտարապետական դպրոցի շրջանակում կառուցված հուշարձանների շարքին։
Վանքը գտնվում է Սվերդլով գյուղից մոտ 3 կմ հյուսիս-արևելք։

Օրվա երրորդ կանգառը կլինի Սբ․ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին, որը ռուս-ուղղափառ եկեղեցի է Լոռու մարզի Ամրակից գյուղում։ Այն գործել է մինչև 1988 թվականը։ Եկեղեցին զգալիորեն վնասվել է Սպիտակի երկրաշարժի ժամանակ։

  • Երթուղու երկարությունը՝ 5 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 50 մ

Ինչպես պատրաստվել արշավին

1․ Արևային գլխարկ
2․ Արևապաշտպան կրեմ
3․ Ակնոց
4․ Երկարաթև վերնահագուստ
5․ Քամուց պաշտպանող և բարակ բաճկոն
6․ Սպորտային շալվար (ոչ ջինս)
7․ Ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
8․ Զանգապան ըստ ցանկության
9․ Ձեռնափայտ (եթե ունեք)
10․ Անձրևապաշտպան թիկնոց
11․ Ջուր՝ 1.5 լ
12․ Սնունդ
13․ Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
14․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ (թողնելու ենք մեքենայի մեջ)
15․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար


  • Մասնակցության արժեքը՝ 10000 դրամ
  • Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
  • Մեկնելու ժամը՝ 07:45
  • Վերադարձի մոտավոր ժամը՝ 19:00–20:00

Մասնակցությունը հաստատելու համար

  • Զանգահարել՝ +374 55 934444
  • Լրացնել տեղեկացում/համաձայնության ձևը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
  • Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝ 220480308513000 հաշվեհամարին կամ
    4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)

Կարևոր տեղեկություն
Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։


Ուշադրություն
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի ունենանք ապահով և հաճելի արշավ։ Ձեր ոչ ճիշտ պատրաստվելն ազդում է ընդհանուր խմբի վրա։