Գայլի ականջներ/Վարդաբլուր լեռ

07.04.2024թ.-ին վերելք կիրականացնենք Վարդաբլուր լեռ, որն առավել հայտնի է Գայլի ականջներ անվանումով: Այն Վայոց Ձորի մարզի հայտնի գագաթներից է, ունի 2455մ է: Թե ինչու են Գայլի ականջներ ասում, պարզ է դառնում, երբ այն սեփական աչքով ենք տեսնում կամ թեկուզ լուսանկարով: Վերելքը կսկսենք Զեդեա գյուղից և այստեղ էլ կավարտենք:

Երթուղու երկարությունը՝ 11կմ

Հարաբերակն բարձրությունը՝ 850մ

Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ականջները քամուց պաշտպանող բանդանա կամ թեթև գլխարկ,

2. արևային գլխարկ,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ժակետ և բաճկոն,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան (ըստ ցանկության),
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ:

Մասնակցության արժեքը՝ 8000 դրամ:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 7:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 20:00-21:00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու կամ ուշանալու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: