Առաջին ժայռամագլցումը

Իսկ ինչու՞ նոր բան չփորձենք. ժամանակն է դահլիճային պատերից անցնել ժայռերին: Ամեն մարզման ժամանակ ակումբի մասնակիցների ‹‹զինանոցում›› ավելանում են նոր շարժումներ և նոր ձեռքբերումներ: Ամեն մարզումից հետո մենք դառնում ենք փոքր-ինչ ավելի ուժեղ և պատրաստված: Մեր ակումբի երեխաներն այսօր առաջին անգամ ժայռային մագլցում արեցին: Վախը բնական վիճակ է, որը սակայն պետք է կարողանանք հաղթահարել, հակառակ պարագայում արդյունքի չենք հասնի: Ֆիլմերից, տարբեր տեսանյութերից, բարձրությունից ունեցած բոլոր վախերը հաղթահարվեցին, երբ սեփական փորձով հաջողությամբ մագլցեցինք մինչև վերջ ու հասկացան, որ ամեն ինչ կանոնով անելու դեպքում մագլցումն անվտանգ է: Այ էստեղ է, որ սկսում ես վստահել մագլցման գույքին և ամենակարևորը՝ ապահովության պարանը պահողին: