Լիճ Եղնալիճ — 4 ԳԱԳԱԹ

Լիճ Եղնալիճ

Այս անգամ ուղևորվեցինք բացահայտելու մի վայր, որի մասին շատ քիչ տեղեկություններ էին առկա համացանցում և ընդհանրապես։ Նույնիսկ կարելի է թույլ տալ պնդել, որ մենք առաջին մեծ խումբն էինք այստեղ։

Իսկ այդ վայրը Արագած լեռան հյուսիս-արևելյան փեշերին թաքնված Եղնալիճ լիճն էր։ Առավատյան մեր 21 փոքրիկ Կոլումբոսներից բաղկացած խումբը հասավ Նիգավան գյուղ, որտեղից էլ սկսեցինք քայլել։ Մեկը մյուսից գեղեցիկ, բազմազան ծաղիկները զարդարել էին դաշտերն ու լեռան լանջերը։ Սկզբում շոգ էր, որն աստիճանաբար փոխվեց։ Երկնքում սահելով հայտնվեցին մթնած ամպրոպաբեր ամպեր, որոնք ստիպեցին մտածել հետ վերադարձի մասին։ Բայց լեռնային բնությունը այլ ծրագրեր ուներ, և մեր առջև հայտնվեց քարե շինություն, որտեղ հնարավորություն ստացանք սպասել ամպրոպաբեր ամպերի հեռանալուն և հետո շարունակեցինք ճանապարհը։ Ինչքան խորանում էինք լեռների մեջ, այնքան բնությունը փոխվում էր։ Աջ կողմում Նիգասար և Քարուտ լեռներն էին, իսկ առջևում անմատչելի Հյուսիսային գագաթի հյուսիսային կողմն էր։ Հենց այս հսկաների հսկողության ներքո էլ 11կմ քայլելուց հետո հասանք Եղնալիճ. պարզ, շա՜տ պարզ լիճ։ Իսկ լճի հետևում լեռներ էին, որոնք և՛ կանաչ էին, և՛ ճերմակ, և՛ մոխրագույն՝ խոտի, ձյան և քարերի համադրություն։ Ափին մնացինք 30 րոպե և բռնեցինք հետ վերադարձի ճանապարհը։
Նիգավան գյուղում մեզ էին սպասում և երբ հասանք գյուղ զովացանք և թարմացանք տնական թանի հյուրասիրությունից։

Եվ արդյունքում հաղթահարեցինք 1001մ մետր բարձրություն՝ հասնելով 3000մ բարձրության վրա գտնվող Եղնալճին։

Լիճ Եղնալիճ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 1Լիճ Եղնալիճ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 2Լիճ Եղնալիճ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 3Լիճ Եղնալիճ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 4Լիճ Եղնալիճ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 5Լիճ Եղնալիճ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 6Լիճ Եղնալիճ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 7Լիճ Եղնալիճ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 8Լիճ Եղնալիճ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 9Լիճ Եղնալիճ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 10

Ցանկանո՞ւմ եք միանալ մեզ

Մենք պարբերաբար կազմակերպում ենք արշավներ և ճամբարներ երեխաների համար։ Տեսեք առաջիկաները և միացեք մեզ։

Գալիք արշավներ և ճամբարներ →