Մագլցումը մեզ համար ընկերության դրսևորում է

Չնայած այն բանին, որ մագլցումը յուրահատուկ սպորտաձև է, մենք կարծում ենք, որ այստեղ կարելի է հաջողության հասնել միայն ընկերների աջակցությամբ: Մենք ձգտում ենք երեխաներին փոխանցել թիմային հոգի, սովորեցնել ուրախանալ ընկերոջ հաջողությամբ և սեփական հաղթանակով կիսվել ընկերների հետ: Չէ որ մենք միասին ենք ուժ: Կարևորելով մեր դասերի ընթացքում երեխաների ձեռք բերած գիտելիքները և կատարելագործած հմտությունները՝ ուզում ենք առանձնացնել առավել կարևոր մի բան. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ: Միասին անցած ճանապարհը, դժվարությունները և փորձությունները մեր ակումբում շատ ամուր ընկերություն են ձևավորել, երբ մենք ուրախանում ենք մեր ընկերոջ հաջողությամբ և թույլ չենք տալիս մեր ընկերոջը հետ նահանջել ճանապարհի կեսից, ոգևորելով. ‹‹բան չմնաց, ոտքդ կանաչ քարին դիր ու ձգվիր դեպի աջ կողմի դեղինը, չէ չիջնես, համարյա հասել ես, մի վախեցիր, վերցրու իմ ջրից, գագաթին բան չմնաց երեխեք›› ու նմանատիպ խոսքերով ոգևորում են միմյանց ու հասնում վերջնակետին, որն էլ դառնում է նոր նպատակի սկիզբ:
Իսկ այս նկարի հերոսներն ասածիս վառ օրինակներից են, ովքեր նոր սերնդի շատ լավ ներկայացուցիչներ են՝ գեղեցիկ, համառ, ընկերասաեր, սրտացավ, առողջ ապրելակերպի սիրահար ու խենթ: