Վերելք Սուրբ Հովհաննես լեռ — 4 ԳԱԳԱԹ

Վերելք Սուրբ Հովհաննես լեռ

Սուրբ Հովհաննես լեռը գտնվում է Լուռու մարզում՝ Հարթագյուղ գյուղից 1 կմ հարավ-արևելք։ Գագաթին է գտնվում Հարթագյուղի սրբատեղի համարվող Սուրբ Հովհաննես մատուռը, այստեղ կան նաև բազմաթիվ խաչքարեր։   Ասում են, որ այստեղ բարձրանալիս պետք է ցանկություն մտապահել և այն կկատարվի։ Հենց այս է պատճառը, որ գագաթին որպես շնորհակալություն խաչքարեր են տեղադրվել այն մարդկանց կողմից, ում ցանկությունները կատարվել են։

Մենք էլ 07․04․2019թ․-ին՝ մայրության և գեղեցկության օրը ուղևորվեցինք դեպի Սուրբ Հովհաննես լեռ, որի բարձրությունը 2160մ է։ Գագաթից շատ գեղեցիկ և յուրահատուկ տեսարան է բացվում՝ բնության և մարդու համատեղ ստեղծագրործության է բացվում առջևդ, ասես հսկայական գորգ փռված լինի լեռան ստորոտին․ դա հող մշակողների ջանքերի արդյունքն է։ Այդ գեղեցկությունը կարող եք տեսնել մեր լուսանկարներում։ Ճանապարհի ուղիղ կեսը ձնածածկ էր։

Այս ճամփորդության արդյունքում քայլեցինք 6կմ, հաղթահարեցինք 513մ բարձրություն, վերադարձին հավաքեցինք մեկ պարկ աղբ։

Վերելք Սուրբ Հովհաննես լեռ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 1 Վերելք Սուրբ Հովհաննես լեռ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 2Վերելք Սուրբ Հովհաննես լեռ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 3Վերելք Սուրբ Հովհաննես լեռ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 4Վերելք Սուրբ Հովհաննես լեռ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 5Վերելք Սուրբ Հովհաննես լեռ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 6Վերելք Սուրբ Հովհաննես լեռ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 7Վերելք Սուրբ Հովհաննես լեռ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 8

Ցանկանո՞ւմ եք միանալ մեզ

Մենք պարբերաբար կազմակերպում ենք արշավներ և ճամբարներ երեխաների համար։ Տեսեք առաջիկաները և միացեք մեզ։

Գալիք արշավներ և ճամբարներ →