Հասարակական կազմակերպություն
«4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբ լեռնագնացության զարգացման ՀԿ
Գործում է 2017 թվականից
Հասարակական կազմակերպություն
Գործում է 2017 թվականից
«4 Գագաթ մանկապատանեկան լեռնային ակումբ» լեռնագնացության զարգացման հասարակական կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 2017 թվականին։ Կազմակերպության նպատակն է նպաստել Հայաստանում լեռնագնացության և արշավային մշակույթի զարգացմանը՝ հատկապես երեխաների ու պատանիների շրջանում։
Մենք հավատում ենք, որ լեռները ոչ միայն գեղեցիկ բնություն են, այլև սովորելու, ուժեղանալու և պատասխանատվություն ձեռք բերելու միջավայր։ Մեր արշավների, վերելքների, ուսումնական հանդիպումների և ճամբարների միջոցով երեխաներն ու պատանիները ծանոթանում են լեռնային աշխարհին, սովորում անվտանգ տեղաշարժվել բնության մեջ, կողմնորոշվել, գնահատել ռիսկերը և հոգ տանել շրջակա միջավայրի մասին։

«4 Գագաթ»-ի համար յուրաքանչյուր արշավ հնարավորություն է՝ բացահայտելու Հայաստանը, հաղթահարելու սեփական սահմանները և սովորելու միմյանց աջակցել։ Մենք ձգտում ենք ձևավորել լեռները սիրող, բնությունը հարգող և պատասխանատու սերունդ։