«4 ԳԱԳԱԹ լեռնային ակումբ»-ն իր գործունեությունը սկսել է 2016թ. փետրվարի 9-ից: Կազմակերպության նպատակն է պատանիների շրջանում նպաստել առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության զարգացմանը, բնության հանդեպ երեխաների մեջ հոգատար վերաբերմունքի և հայրենասիրություն ձևավորմանը։ Արշավների շնորհիվ ձեռք բերած հմտությունները կօգնեն երեխաներին կյանքի տարբեր ոլորտներում։Երեխաների հետ աշխատանքային թիմում ներգրավված են փորձառու և հատկապես մանկավարժական փորձ ունեցող հրահանգիչներ:Սույն հրապարակային համաձայնությունը հաստատվում է «4 ԳԱԳԱԹ լեռնային ակումբ»-ի և արշավին կամ լեռնային վերելքին մասնակցության հաստատում ներկայացրած փոքրահասակի/անչափահասի (այսուհետ՝ երեխա) օրինական ներկայացուցչի (ծնողների, որդեգրողների կամ խնամակալների) միջև:
Վարքագծի կանոններ.
Նախքան միջոցառման օրը օրինական ներկայացուցիչը պետք է արշավի ընթացքում վարքագծի կանոնների վերաբերյալ որոշակի տեղեկատվություն փոխանցի երեխային: Մասնավորապես.
1․ Հետևել ուղեկցորդի ցուցումներին,
2. շարժվել խմբով՝ պահպանելով կարգապահությունը,
3․ պահպանել քայլելու և հանգստանալու ռեժիմը,
4․ անցումներ չկատարել վատ տեսանելիության ժամանակ,
5․բնական արգելքները հաղթահարելիս հետևել ցուցումներին,
6․ հոգնածության կամ ինքնազգացողության վատացման դեպքում տեղեկացնել ուղեկցորդին,
7․ խուսափել անդնդախոր լանջերին և կախված քարերի վրա կանգնելուց,
8․ չլողալ գետերում և լճերում, չմտնել ջրվեժների տակ առանց ուղեկցորդի հետ քննարկելու (հնարավոր ռիսկերի վերաբերյալ տեղեկանալու նպատակով),
9. չվազել թեք լանջերին, քարքարոտ, ձնածածկ կամ խոնավ մակերևույթներով, ձորերի, կիրճերի եզրերով,
10․զերծ մնալ ցանկացած գործողություն կատարելուց, որը կարող է վնասել իր և մյուսների անվտանգությանը։
Կողմերի պարտավորությունները.
«4 ԳԱԳԱԹ լեռնային ակումբը»-ը պարտավորվում է՝
-կատարել տվյալ միջոցառման մեջ նշված բոլոր ծառայությունները,
-նախքան միջոցառման մեկնարկը տրամադրել մանրամասն տեղեկություն միջոցառման մասին,
— արշավի մեկնարկից առաջ երեխաներին բացատրել արշավի ընթացքում վարքագծի կանոնների պահպանման և դրանք չպահպանելու բացասական հետևանքների մասին
-ապահովել մասնակիցների անվտանգությունը:
Միջոցառման մասնակից երեխայի օրինական ներկայացուցիչը և երեխայի հետ արշավին մասնակցող մեծահասակը պարտավորվում է.
. միջոցառման վայր գալ սահմանված ժամին,
. ունենալ միջոցառման վերաբերյալ տեղեկատվության մեջ նշված անհրաժեշտ պարագաներ,
. պահպանել վերը թվարկված վարքագծի կանոնները,
. սահմանված ժամկետում կատարել վճարումը,
. միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու դեպքում գումարը փոխանցել ամբողջությամբ:
Հաստատում եմ.
Հավաստիացնում եմ, որ պատշաճ կերպով ծանոթացել եմ լեռնային վերելքի կամ հետիոտն արշավի նկարագրին և անվտանգության կանոններին, տեղյակ եմ տարատեսակ՝ այդ թվում, կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և/կամ խայթոցներ ստանալու մասին հնարավոր ռիսկերին, ինչպես նաև ստացել եմ իմ մոտ առաջացած բոլոր հարցերի ամփոփ պատասխանները:
Ես հստակ հասկանում եմ ինձ ներկայացված կանոնները և վերջիններիս հետևելու կարևորությունը, ինչպես նաև գիտակցում եմ, որ կանոնների անտեսումը կարող է հանգեցնել վնասվածքների, կոտրվածքների և դժբախտ պատահարների՝ երթուղու անցման ընթացքում:
Հաստատում եմ նաև իմ կողմից արշավների և լեռնագնացությունների մասնակցելու համար որևէ բժշկական հակացուցումների բացակայությունը: Երեխայի առողջական վիճակը (բնածին, ձեռք բերված, քրոնիկ, սուր հիվանդությունները և/կամ խանգարումները, ինչպես նաև նորմայից ցանկացած շեղումները) գնահատում եմ ինքնուրույն և/կամ իմ բժշկի խորհրդատվության հիման վրա, և ինքս եմ որոշում կայացնում առաջարկած երթուղիներով անցնելու մասին՝ հաշվի առնելով առողջական վիճակը:
Պատշաճ կերպով տեղեկացվել եմ, որ արշավի ուղեկցորդը/կազմակերպիչը որևէ պատասխանատվություն չի կրում առողջության և/կամ առողջական վիճակի վատթարացման համար, որոնք կառաջանան կանոններին և ցուցումներին չհետևելու արդյունքում:
Պատշաճ կերպով տեղեկացվել եմ, որ արշավների ընթացքում անձնական գույքի հնարավոր կորստի, վնասման և/կամ ամբողջական ոչնչացման համար կազմակերպիչը և անձնակազմը որևէ պատասխանատվություն չեն կրում: