Գիքոր արահետ
07.07.2024թ.-ին գնում ենք դեպի Լոռու մարզ: Այս արշավը նախատեսված է ինչպես ակումբի անդամների, այնպես էլ ակումբի անդամ չհնդիսացող երեխաների համար: Քայլելու ենք Գիքոր արահետով: Այս արահետը կրում է հայտնի սովետական հայկական ֆիլմի անունը ՝ հիմնվելով նույն անունով հայտնի բանաստեղծության վրա: Արահետն անցնում է փարթամ անտառներով և գեղեցիկ վանական համալիրի ավերակներով: Հասնելով այս արահետի կեսին՝ մենք կտեսնեք աղբյուր, որտեղ նկարահանվել է ֆիլմի ամենահայտնի տեսարաններից մեկը: Նախքան Սուրբ Գրիգոր Լուսավորչի գեղեցիկ վանքի ավերակներին հասնելը, ողջ ճանապարհին կհանդիպենք միջնադարյան խաչքարերի:
Երթուղու երկարությունը՝ 4 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 100մ
Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ականջները քամուց պաշտպանող բանդանա,
2. արևային գլխարկ,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել բարակ երկարաթեև վերնահագուստ,
6․ ժակետ,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով արշավային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան (ըստ ցանկության),
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
15. ըստ եղանակի՝ փոխնորդ գուլպաներ և կոշիկ:
Մասնակցության արժեքը՝ 9.000 դրամ:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 8:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19:00-20:00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: