Խամշի վանք
27.06.2026թ.-ին, քայլելու ենք Գեղարքունիքի մարզի անտառային գեղեցիկ մի արահետով: Այցելելու ենք Խամշի վանք, որն Ուտիք նահանգի Միափոր գավառի ամենանշանավոր վանական համալիրներից մեկն էր: Վանքը հիմնադրվել է 9-10-րդ դարերում և գոյատևել մինչև 13-րդ դարի կեսերը: Վանքի տարածքում շրջելուց հետո կիջնենք Գետիկ գետի ափ և խաղեր կկազմակերպենք: Այս արշավը հարմար է նաև սկսնակ, արշավային փորձ չունեցող երեխաների, ինչու ոչ՝ նաև ծնողների համար: Միևնույն ժամանակ, այս արշավը բարդ արշավներին մասնակցած երեխաների համար լավ հանգստանալու միջոց է: Գետիկ գետի ափին լիցքաթափվելուց հետո կնսենք մեքենան և կգնանք դեպի Սևանա լիճ։ Սևանա լճի ափին խարույկ կվառենք, ոտքերը կզովացնենք Սևանի պաղ ջրերում, հաճելի ժամանակ կանցկացնենք և կվերադառնանք Երևան։
- Երթուղու երկկողմ հեռավորությունը՝ 4կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 150մ
Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ականջները քամուց պաշտպանող բանդանա,
2. արևային գլխարկ,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել բարակ երկարաթև վերնահագուստ,
6․ ժակետ կամ բարակ բաճկոն,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով արշավային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան (ըստ ցանկության),
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12. հագնել երկար գուլպաներ (սրունքոսկրերից ամենաքիչը 15սմ բարձր)
13․ ջուր 1,5լ,
14․ սնունդ,
15. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
16. ըստ եղանակի՝ փոխնորդ գուլպաներ և կոշիկ:
Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 08:15
Վերադարձի մոտավոր ժամը՝ 18:00–19:00
Մասնակցությունը հաստատելու համար
- Զանգահարել՝ +374 55 934444
- Լրացնել տեղեկացում/համաձայնության ձևը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
- Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝ 220480308513000 հաշվեհամարին կամ
- 4355 0539 2377 7835 քարտին (ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ)
Կարևոր տեղեկություն
Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։
Ուշադրություն
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի ունենանք ապահով և հաճելի արշավ։ Ձեր ոչ ճիշտ պատրաստվելն ազդում է ընդհանուր խմբի վրա։