Ջուխտակ վանքից Մաթոսավանք
01.12.2024թ.-ին գնում ենք դեպի Տավուշի մարզ: Այս անգամ արշավային արահետը մեզ կտանի նաև պատմամշակությաին վայրեր՝ կտեսնենք Ջուխտակ վանքը (12-րդ դար) և Մաթոսավանքը (13-րդ դար): Ջուխտակ վանքը կազմված է երկու առանձին եկեղեցիներից, որոնք կոչվում են Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, ինչպես նաև վերջինների շուրջ տարածված գերեզմանոցից։ Մաթոսավանքը բաղկացած է փոքրիկ եկեղեցուց, գավիթից և գրատնից, որոնք գտնվում են անմիջապես կողք կողքի։ Երկու վանքերն էլ գտնվում է Դիլիջան ազգային պարկում: Արշավը հարմար է նաև սկսնակ երեխաների համար:
Երթուղու երկարությունը՝ 6կմ
Հարաբերական բարձրությունը՝ 200մ
Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ձմեռային գլխարկ,
2. ձեռնոց,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով աշնանային կամ ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. Զանգապան,
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
15. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ:
Մասնակցության արժեքը՝ 8000 դրամը:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում, Մաշտոցի Պողոտ)
Մեկնելու ժամը՝ 7:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 17:00-18:00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: