Երեխաների արշավ Ջուխտակ վանքից Մաթոսավանք

30․05․2026թ.-ին  գնում ենք դեպի Տավուշի մարզ: Այս անգամ արշավային արահետը մեզ կտանի նաև պատմամշակութային վայրեր՝ կտեսնենք Ջուխտակ վանքը (12-րդ դար) և Մաթոսավանքը (13-րդ դար): Ջուխտակ վանքը կազմված է երկու առանձին եկեղեցիներից, որոնք կոչվում են Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, ինչպես նաև վերջինների շուրջ տարածված գերեզմանոցից։ Մաթոսավանքը բաղկացած է փոքրիկ եկեղեցուց, գավիթից և գրատնից, որոնք գտնվում են անմիջապես կողք կողքի։ Երկու վանքերն էլ գտնվում է Դիլիջան ազգային պարկում: Արշավը հարմար է նաև սկսնակ  երեխաների համար:

  • Երթուղու երկարությունը՝ 6կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 200մ

Ինչպես պատրաստվել արշավին

1․ Արևային գլխարկ
2․ Արևապաշտպան կրեմ
3․ Ակնոց
4․ Երկարաթև վերնահագուստ
5․ Քամուց պաշտպանող և բարակ բաճկոն
6․ Սպորտային շալվար (ոչ ջինս)
7․ Ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
8․ Զանգապան ըստ ցանկության
9․ Ձեռնափայտ (եթե ունեք)
10․ Անձրևապաշտպան թիկնոց
11․ Ջուր՝ 1.5 լ
12․ Սնունդ
13․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
14․ Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
15․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար


  • Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ
  • Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
  • Մեկնելու ժամը՝ 08:45
  • Վերադարձի մոտավոր ժամը՝ 18:00–19:00

Մասնակցությունը հաստատելու համար

  • Զանգահարել՝ +374 55 934444
  • Լրացնել տեղեկացում/համաձայնության ձևը՝
    https://4peaks.am/terms-and-conditions/
  • Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
    220480308513000 հաշվեհամարին կամ
    4355 0539 2377 7835 քարտին
    (ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ)

Կարևոր տեղեկություն

Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։


Ուշադրություն

Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի ունենանք ապահով և հաճելի արշավ։մենը դնում ենք ուսապարկի մեջ: