DSC

Երեխաներն ԱՐԱՐԱՏԻ գագաթին

Այս տարի առաջին անգամ «4 գագաթ» լեռնային ակումբը կազմակերպում է վերելք Արարատ լեռ։ Այն նախատեսված է ակումբի անդամ 10-18 տարեկան երեխաների և պատանիների համար, ովքեր մինչև Արարատի վերելքի օրը կանցնեն նաև մարզումների և կլիմայավարժման հատուկ մշակված ծրագիր։

Տևողությունը՝ 8 օր, 7 գիշեր։

Ճամփորդության օրերը՝ հուլիսի 29-ից օգոստոսի 5։

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

ՕՐ 1 – Երևան – Անի – Բայազետ

Առավոտյան ժամը 5-ին Երևանից շարժվում ենք։ Ուղևորվում ենք հայ-վրացական սահման: Անցնելով Բավրայի անցակետը ուղևորվում ենք դեպի վրաց-թուրքական սահման (Կարծախի անցակետ): Վրաց-թուրքական սահմանում փոխում ենք մեքենան։ Դեպի Կարս տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ Ծովակ Հյուսիսո կողքով։

Առաջին կանգառը կլինի Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անիում: Անիում շրջայցից հետո ուղևորվում ենք Բայազետ:

Գիշերակացը հյուրանոցում:

Առաջին օրվա համար ձեզ հետ ունեցեք սնունդ։ Բայազետում կլինենք երեկոյան։ Ճանապարհին սնվելու համար հարմար կանգառներ չունենք։

ՕՐ 2 – Առաջին ճամբար (3200մ)

Առավոտյան նախաճաշից հետո  Բայազետի հյուրանոցից մեքենաներով կսկսենք մոտենալ Մասիսին: Մեքենան մեզ կհասցնի մինչև 2200 մ բարձրություն: Այստեղից մինչև 3200 մ կլինի քայլարշավ (5-6 ժամ): Ծանր իրերը տեղափոխվելու են ձիերով: Սնունդը կազմակերպվում է ճամբարում ու բավականին լավ։

Գիշերակացը վրաններում:

Երթուղու երկարությունը – 5,6 կմ

Հարաբերական բարձրությունը – 1050մ

ՕՐ 3 – Երկրորդ ճամբար (4200մ)

Առավոտյան նախաճաշից հետո սկսում ենք վերելքն առաջին ճամբարից (3200մ) դեպի երկրորդ ճամբար (4200մ): Վերելքը տևում է մոտ 5-6 ժամ: Ծանր իրերը տեղափոխվում են ձիերով: Այստեղից վերջապես տեսարան է բացվում դեպի Սիս գագաթ։ 

Գիշերակացը վրաններում:

Երթուղու երկարությունը – 4 կմ

Հարաբերական բարձրությունը — 950մ

ՕՐ 4 – Արարատի գագաթ (5137մ)

Կեսգիշերին 1։00 կամ 2։00 սկսում ենք վերելքը դեպի գագաթ (8-9 ժամ): Գագաթից վերադառնում ենք 4200 մ, հանգստանում ենք, սնվում ենք, քնում ենք:

Գիշերակացը վրաններում:

Երթուղու երկարությունը – 5,5 կմ

Հարաբերական բարձրությունը – 1000մ

ՕՐ 5 – Առաջին ճամբար (3200մ)

Նախաճաշից հետո իջնում ենք առաջին ճամբար, հանգստանում ենք։

Գիշերակացը վրաններում։

ՕՐ 6 – Վերադարձ Բայազետ

Առավոտյան նախաճաշից հետո իջնում ենք մինչև 2200 մ, որտեղից մեքենաները մեզ տեղափոխում են Բայազետ: Հյուրանոցում լոգանք ընդունելուց և հանգստանալուց հետո կայցելենք Իսահակ Փաշայի ամրոց։

Երեկոյան բոլորս միասին կնշենք Արարատի վերելքը:

Գիշերակացը հյուրանոցում:

ՕՐ 7 – Բայազետ – Բերկրի ջրվեժ – Վան – Աղթամար

Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Վան: Օրվա առաջին կանգառը Բերկրիի ջրվեժի մոտ է, որը սկիզբ է առնում Թոնդրակ լեռնազանգվածից և գահավիժում է մոտ 15 մետր բարձրությունից։

Հաջորդ կանգառը Վանում է։ Կբարձրանանք Վանի երեքհազարամյա բերդը և վերևից կտեսնենք Վան քաղաքը, Քաղաքամեջ թաղամասի ավերակները, Վարագ լեռն ու Վանա լիճը։ Եվ իհարկե կտեսնենք Մհերի դուռը, Վանի խորհրդանիշը հանդիսացող կատուներին։ Կայցելենք Վանա կատուների բուծարան և կտեսնենք տարբեր աչքերի գույն ունեցող հանրահայտ կատուներին։ Այնուհետև կճաշակենք Վանա տառեխը, կնավարկենք դեպի Աղթամար կղզի: Կլողանք Վանի կապուտակ ջրերում:

Երեկոյան վերադարձ Բայազետ:

Գիշերակացը հյուրանոցում:

ՕՐ 8 – Բայազետ – Կարս – Երևան

Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Կարս: Կտեսնենք Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը և Վարդանի կամուրջը:

Մեր երջանիկ և հաղթանակծ խմբի վերադարձ Երևան:

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ 850 ԴՈԼԱՐ

Արժեքի մեջ ներառված է`

  • Տրանսպորտը
  • Հյուրանոցը
  • Նախաճաշը հյուրանոցում
  • Լեռնային ուղեկցորդների ծառայությունը
  • Լեռնային խոհարարի ծառայությունը
  • Սնունդը սարի վրա՝ վերելքի ողջ ընթացքում
  • Բոլոր տեսարժան վայրերի մուտքավճարները
  • Վրանների, ներքնակների, և կատվիկների տրամադրումը
  • Ծանր իրերի տեղափոխումը ձիերով
  • Վերելքի թույլտվությունը
  • Մուտքի արտոնագրի (վիզայի) գումարը

Արժեքի մեջ ներառված չէ՝

  • Քաղաքներում ճաշն ու ընթրիքը
  • Արկածային ապահովագրությունը (պարտադիր)
  • Արարատի ուղեկցորդների թեյավճար (30-50 դոլար)

Ծանոթագրություն 1․ Լեռան վրա 4 օրյա ծրագիրը որպես լրացուցիչ օր է նախատեսված, վատ եղանակի համար՝ կարող է փոփոխվել կախված եղանակից և երեխաների ինքնազգացողությունից։

Ծանոթագրություն 2․ Ինչպես նշել ենք, հյուրանոցում նախատեսված է միայն նախաճաշ։ Այսինքն քաղաքում սնվելու համար լրացուցիչ կպահանջվի 100 դոլար ամբողջ օրերի համար։

ՈՒ՞Մ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ ԱՐԱՐԱՏ ԲԱՐՁՐԱՆԱԼ

Արարատ լեռ բարձրանալը պահանջում է ֆիզիկական պատրաստվածություն և լավ առողջական վիճակ, քանի որ բարձրությունը (5137 մ) կարող է լուրջ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։ Հետևյալ հիվանդությունների դեպքում խորհուրդ չի տրվում բարձրանալ Արարատ․

1. Սրտանոթային հիվանդություններ

  • Արյան բարձր ճնշում (հիպերտոնիա)
  • Առիթմիա (սրտի ռիթմի խանգարումներ)
  • Ստենոկարդիա (կրծքավանդակի ցավեր)
  • Սրտի անբավարարություն

2. Շնչառական հիվանդություններ

  • Ասթմա (հատկապես ծանր ձևերը)
  • Քրոնիկ բրոնխիտ
  • Թոքային բարձր ճնշում (պուլմոնալ հիպերտոնիա)

3. Նյարդաբանական խնդիրներ

  • Էպիլեպսիա
  • Միգրեն (ծանր և հաճախակի նոպաներով)
  • Կողմնորոշման խանգարումներ, որոնք կարող են առաջանալ բարձրության վրա

4. Մարսողական և նյութափոխանակության խանգարումներ

  • Շաքարային դիաբետ (հատկապես ինսուլինակախյալ ձևերը)
  • Թիրեոիդի հիվանդություններ (վահանաձև գեղձի ծանր խանգարումներ)

5. Հոդերի և մկանային խնդիրներ

  • Արթրիտ (հատկապես ծանր դեպքերը)
  • Օստեոպորոզ
  • Կաթվածից կամ վիրահատությունից հետո վերականգնման փուլում գտնվող անձինք

6. Հոգեկան առողջության խնդիրներ

  • Խուճապային հարձակումներ
  • Դեպրեսիա (ծանր դեպքեր, որոնք կարող են ազդել ինքնատիրապետման վրա)
  • Կլաուստրոֆոբիա կամ ակրոֆոբիա (բարձրության վախ)

7. Ալերգիաներ և այլ ռիսկային գործոններ

  • Ծանր ալերգիկ ռեակցիաներ (օրինակ՝ անաֆիլաքսիա)
  • Օդի մեջ թթվածնի ցածր մակարդակից կախված խնդիրներ

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՎԵՐԵԼՔԻՆ

Անհրաժեշտ է ունենալ.

  • Երկու ուսապարկ կամ մեկ ուսապարկ և սպորտային պայուսակ (30-35 լ եւ 60-70լ)
  • ամուր տակացուով ջրակայուն կոշիկներ
  • արշավական ձեռնափայտեր
  • թերմոհագուստ
  • ֆլիսե շապիկ
  • ջրակայուն տաբատներ, երկշերտ
  • անձրեւապաշտպան, քամեպաշտպան թիկնոցներ (дождевик,ветровик)
  • հաստ ձմեռային բաճկոն (пуховик)
  • զանգապաններ (գամաշ)
  • ձմեռային ձեռնոցներ (2զույգ),
  • ձմեռային գլխարկ, բաֆֆ
  • արևային գլխարկ
  • քնապարկ( 0 °C– -5 °C կոմֆորտ)
  • թերմոս 1լ
  • անհատական դեղատուփ
  • անհատական հիգիենայի պարագաներ
  • գլխի լապտեր
  • արևապաշտպան քսուկ
  • արևային ակնոց պարտադիր (հատկապես գագաթի օրը սառցադաշտում քայլելու, ինչպես նաև վատ եղանակի դեպքում խիստ կարևոր է)։