Աղբահավաք Ապարանի ջրամբարում
24․08․2025թ․-ի արշավի նպատակը բնապահպանական է։ Տարվա մեջ մեկ կամ երկու անգամ «4 Գագաթ» լեռնային ակումբը կազմակերպում է մեծ աղբահավաք, որն ունի 2 նպատակ՝ երեխաների մեջ կրթել բնության հանդեպ հոգատար վերաբերմունք և իհարկե՝ օգնել բնությանը մի քիչ թեթև շնչել՝ ազատելով աղբից: Աղբահավաքը կսկսենք Եղիպատրուշ գյուղ չհասած և կշարունակենք Ապարանի ջրամբարի երկայնքով։ Ջրային ավազանի ափամերձ տարածքները միշտ լիքն են աղբով, որի պատճառների մասին երեխաների հետ կխոսենք հենց աղբահավաքի ժամանակ։
Աղբահավաքի պարագաները կտրամադրվեն տեղում։
Ինչպես պատրաստվել արշավին․
1․ արևային գլխարկ,
2․ արևապաշտպան կրեմ,
3․ ակնոց,
4. հագնել բարակ երկարաթեև վերնահագուստ,
5․ քամուց պաշտպանող բաճկոն,
6․ հագնել արշավային/սպորտային շալվար /ոչ ջինս/,
7․ հաստ տակացուով կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
8․ անձրևապաշտպան թիկնոց,
9․ ջուր 1,5լ,
10․ սնունդ,
11․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
12. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
13. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։
Մասնակցության արժեքը՝ 8500 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի Պողոտա
Մեկնելու ժամը՝ 07։45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 15։00-16։00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Ուշադրություն․
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և Ձեզ հետ վերցնել տրամադրված ցուցակի բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով ու հաճելի արշավ ունենալու համար։