Աղբահավաք Ապարանի ջրամբարում
11․10․2026թ․-ի արշավի նպատակը բնապահպանական է։ Տարվա մեջ մեկ կամ երկու անգամ «4 Գագաթ» լեռնային ակումբը կազմակերպում է մեծ աղբահավաք, որն ունի 2 նպատակ՝ երեխաների մեջ կրթել բնության հանդեպ հոգատար վերաբերմունք և իհարկե՝ օգնել բնությանը մի քիչ թեթև շնչել՝ ազատելով աղբից: Աղբահավաքը կիրականացնենք Ապարանի ջրամբարի ափին գտնվող Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու և հարակից տարածքում։ Ջրային ավազանի ափամերձ տարածքները միշտ լիքն են աղբով, որի պատճառների մասին երեխաների հետ կխոսենք հենց աղբահավաքի ժամանակ։
Աղբահավաքի պարագաները կտրամադրվեն տեղում։
Ինչպես պատրաստվել արշավին․
- արևային գլխարկ,
- արևապաշտպան կրեմ
- ակնոց,
- հագնել բարակ երկարաթեև վերնահագուստ,
- քամուց պաշտպանող բաճկոն,
- հագնել արշավային/սպորտային շալվար /ոչ ջինս/,
- հաստ տակացուով կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
- անձրևապաշտպան թիկնոց,
- ջուր 1,5լ,
- սնունդ,
- այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
- տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար,
- փոխնորդ կոշիկ և գուլպաներ, որոնք թողնելու ենք մեքենայի մեձ։
Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի Պողոտա
Մեկնելու ժամը՝ 08։45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 15։00-16։00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Ուշադրություն․
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և Ձեզ հետ վերցնել տրամադրված ցուցակի բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով ու հաճելի արշավ ունենալու համար։

