«4 ԳԱԳԱԹ լեռնային ակումբ» լեռնագնացության զարգացման ՀԿ-ն որպես ոչ ֆորմալ կրթություն
Կազմակերպության գործունեությունը հանդիսանում է համակարգված և կազմակերպված ոչ ֆորմալ կրթություն, որը նպատակ ունի զարգացնել երեխաների գիտելիքները, հմտությունները և արժեքային համակարգը բնության և լեռնային միջավայրի միջոցով։
Ակումբի կրթական մոդելը չի հանդիսանում պետական կրթական ծրագրի մաս, սակայն ունի հստակ կառուցվածք, բովանդակություն և ուսումնառության շարունակականություն։ Այն իրականացվում է հետևյալ ձևաչափերով․
1️․ Հնգամսյա կրթական ծրագիր
Երեխաները ստանում են համակարգված գիտելիքներ՝
- լեռնային վտանգների և ռիսկերի կառավարման մասին,
- բնական արգելքների հաղթահարման հմտություններ,
- լեռնային հիվանդության ճանաչում,
- վրանի վերաբերյալ տեսական, այնուհետև գործնական հմտություններ,
- քարտեզի և կողմնացույցի կիրառում,
- պայմանական նշաններ,
- առաջին օգնություն,
- աշխարհագրություն,
- կենդանական աշխարհի, սողունների և եղանակային վտանգների վերաբերյալ գիտելիքներ․
- արշավի պլանավորում, նախապատրաստում, վարքագիծը և դադարներն արշավի ժամանակ,
- մագլցում,
- և այլ կարևոր գիտելիքներ և հմտություններ։
Այս ծրագիրը համապատասխանում է ոչ ֆորմալ կրթության հիմնական սկզբունքներին՝
✔ կամավոր մասնակցություն
✔ փորձառական ուսուցում
✔ գործնական կիրառություն
✔ կյանքի համար անհրաժեշտ հմտությունների զարգացում
2․ Փորձառական (experiential) ուսուցում բնության մեջ
Ճամբարները, արշավներն ու վերելքները չեն հանդիսանում պարզապես ժամանցային միջոցառումներ։ Դրանք իրական դաշտային ուսուցում են, որտեղ երեխաները՝
- զարգացնում են թիմային աշխատանքը,
- սովորում են պատասխանատվություն,
- ընդունում են որոշումներ իրական պայմաններում,
- հաղթահարում են դժվարություններ,
- ձևավորում են տոկունություն և ինքնավստահություն։
Այս ձևաչափը ոչ ֆորմալ կրթության ամենակարևոր բաղադրիչներից է՝ սովորել փորձի միջոցով։
3️․Շարունակական կրթություն և երեխայի ամբողջական զարգացում
Կազմակերպության գործունեությունը ներդաշնակ է «շարունակական կրթություն» և «կյանքի ընթացքում կրթություն» գաղափարներին, քանի որ․
- կրթությունը չի սահմանափակվում դասասենյակով,
- զարգացվում են թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր, թե՛ արժեքային հմտություններ,
- ձևավորվում է բնապահպանական պատասխանատվություն,
- խրախուսվում է ինքնակրթությունը և ինքնազարգացումը,
- կրթվում են որպես հայրենաճանաչ, հայրենատեր և պատասխանատու,
- ձեռք են բերում ինքնուրույնություն։
4️․ Սոցիալական ներառականություն
Կազմակերպության գործունեությունը հնարավորություն է տալիս ներգրավվել նաև այն երեխաներին, ովքեր ֆորմալ կրթական համակարգից դուրս զարգացնող հարթակներ չեն ունենում։