Մեկ ուրիշ աշխարհ — 4 ԳԱԳԱԹ

Մեկ ուրիշ աշխարհ

Չորս գագաթ լեռնային ակումբն իր գործունեությունը սկսել է 2016թ.-ի փետրվարին: 2016թ.-2019թ.` 3 տարի, որը լցված էր բնությամբ, ընկերներով, ճամփորդություններով, արկածներով, գույներով, ձայներով, պատկերներով, զգացողություններով և նույնիսկ բույրերով: 3 տարվա անցած ճանապարհը մեկ ուրիշ աշխարհ է և մենք ուզում էինք մյուսներին էլ մասնակից դարձնել և ծանոթացնել մեր զգացած և ճանաչած մեկ ուրիշ աշխարհին: Այդ նպատակով էլ 2019թ.-ի փետրվարի 15-ին Էլիտ պլազա բիզնես կենտրոնում միջոցառում կազմակերպեցինք և այն անվանեցինք <<Մեկ ուրիշ աշխարհ>>:

Միջոցառումը վարում էին ակումբի անդամները, ովքեր շատ գեղեցիկ ներկայացրեցին մեր գործունեության առավել հետաքրքիր պատմությունները, ինչի շնորհիվ մեր հյուրերն անցան կիրճեր և անտառներ, կանգնեցին լեռների գագաթներին և տեսան հորիզոններ, հաղթահարեցին բնական արգելքներ, զգացին ձմռան ‹‹ջերմությունը››, լսեցին խարույկի ճթճթոցը և վերադարձան մանկություն և պատանեկություն:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին 3 տեսանյութեր, որոնք պատկերավոր ձևով ամփոփում էին վարողների պատմածները, շնորհակալգրեր հանձնվեցին ակումբին աջակցած կազմակերպություններին և անձանց, ինչպես նաև առավել ակտիվ և պատասխանատո վերաբերմունք ցուցաբերած 4 գագաթցիներին: Միջոցառումն ամփոփեցինք <<Լեռներ>> երգի ձայնագրված տարբերակի հնչյունների ներքո:

Եվ ինչպես ամեն բան, մեր միջոցառումն էլ հասավ իր տրամաբանական ավարտին` ազդարարելով նոր անելիքների սկիզբ:

Մեկ ուրիշ աշխարհ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 1

Մեկ ուրիշ աշխարհ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 2 Մեկ ուրիշ աշխարհ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 3Մեկ ուրիշ աշխարհ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 4Մեկ ուրիշ աշխարհ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 5Մեկ ուրիշ աշխարհ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 6Մեկ ուրիշ աշխարհ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 7Մեկ ուրիշ աշխարհ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 8Մեկ ուրիշ աշխարհ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 9Մեկ ուրիշ աշխարհ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 10
Մեկ ուրիշ աշխարհ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 11Մեկ ուրիշ աշխարհ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 12Մեկ ուրիշ աշխարհ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 13Մեկ ուրիշ աշխարհ — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 14