Անտառուտից Ամբերդ
09․05․2026թ․
Այս շաբաթ երեխաների հետ կգնանք Արագածոտնի մարզ։ Քայլելու ենք Անտառուտից դեպի Ամբերդ։ Երևանից ընդամենը մոտ 40 րոպե հեռավորության վրա գտնվող այս արահետը Հայաստանի լավագույն քայլարշավային ուղղություններից մեկն է։
Թեև Արագածոտնի մարզը սովորաբար չի ասոցացվում անտառների հետ, այս արահետի մեծ մասը անցնում է հենց անտառով։ Ճանապարհի մի հատվածը անցնում է նաև կիրճով, իսկ վերջում սկսում ենք քայլել կիրճի երկայնքով, որտեղ բացվում են գեղեցիկ տեսարաններ։
Բնության բազմազանությունը իսկապես հիացնող է, հատկապես այն պահին, երբ դուրս ես գալիս անտառից և քո առջև բացվում է Արքաշեն գետի հովիտը։ Հովտի բարձունքին վեր են խոյանում Ամբերդ ամրոցը (X–XIII դարեր) և Կաթողիկե Վահրամաշեն եկեղեցին (1026 թ.)։
Մեր ճանապարհին կտեսնենք նաև հետաքրքիր երկրաբանական բնության հուշարձան՝ «Բազալտե արևը»։
- Երթուղու երկարությունը՝ 7,5 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 470 մ
Ինչպես պատրաստվել արշավին
1․ Արևային գլխարկ
2․ Ականջները քամուց պաշտպանող բանդանա
3․ Արևապաշտպան կրեմ
4․ Ակնոց
5․ Երկարաթև վերնահագուստ
6․ Ժակետ կամ բարակ բաճկոն
7․ Սպորտային շալվար (ոչ ջինս)
8․ Ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
9․ Զանգապան
10․ Ձեռնափայտ (եթե ունեք)
11․ Անձրևապաշտպան թիկնոց
12․ Ջուր՝ 1.5 լ
13․ Սնունդ
14․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
15․ Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
16․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար
- Մասնակցության արժեքը՝ 8500 դրամ
- Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
- Մեկնելու ժամը՝ 08:45
- Վերադարձի մոտավոր ժամը՝ 19:00–20:00
Մասնակցությունը հաստատելու համար
- Զանգահարել՝ +374 55 934444
- Լրացնել տեղեկացում/համաձայնության ձևը՝
https://4peaks.am/terms-and-conditions/ - Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ
4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Կարևոր տեղեկություն
Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։
Ուշադրություն
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի ունենանք ապահով և հաճելի արշավ։