Կալասար

Մեծ Լճասար լեռ

25․05․2025թ․

Գարնանային այս կիրակին կանցնկացնենք Գեղարքունիքի մարզում։ Այս անգամ երեխաների հետ կբարձրանանք Մեծ Լճասար լեռը (2393մ), որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Սևանա լիճ։  Կարծում ենք, որ բնությունը մեզ կդիմավորի նաև բազմերանգ ծաղիկներով։ Թեև արշավը լեռնային վերելքով է, բայց այնքան էլ բարդ չէ և հարմար է նույնիսկ լեռնային վերելքի փորձ չունեցող արշավական երեխաների համար։

Երթուղու երկարությունը՝ 8 կմ

Հարաբերական բարձրությունը՝ 400 մ

Ինչպես պատրաստվել արշավին.

1․ արևային գլխարկ,
2․ արևապաշտպան կրեմ,
3․ ակնոց,
4. հագնել բարակ երկարաթեև վերնահագուստ,
5․ ժակետ և քամուց պաշտպանող բաճկոն,
6․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
7․ հաստ տակացուով կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
8․ անձրևապաշտպան թիկնոց,
9. զանգապան (ըստ ցանկության),
10․ ձեռնափայտ, եթե ունեք,
11․ ջուր 1,5լ,
12․ սնունդ,
13․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
15. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։

Մասնակցության արժեքը՝ 8500 դրամ,

Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի Պողոտա

Մեկնելու ժամը՝ 7:45

Վերադարձի մոտավոր ժամը՝ 17։00-18։00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):

Ուշադրություն․
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել տրամադրված ցուցակի բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով ու հաճելի արշավ ունենալու համար։