Վերելք Կալասար լեռ
13․04․2025թ․-ին երեխաների արշավային օրը կանցնի Վայոց Ձորի մարզում։ Բարձրանալու ենք Կալասար լեռը, որն ունի 2230մ բարձրություն։ Բայց մինչ վերելքը կայցելենք Եղեգիսի կիրճում գտնվող Հերմոնի վանք (Ահերմոնի վանք, Կնեվանք), որն ըստ Ստեփանոս Օրբելյանի վկայության, հիմնադրվել է 936 թ․-ին։
Վերելքը կսկսենք Հերմոն գյուղից։ Գագաթին դեռ պահպանվում են Կալասարի բերդի պատերից որոշ հատվածներ: Ենթադրվում է, որ այս բերդը Սմբատաբերդից ավելի հին է, որի մասին է վկայում պահպանված պատերի մեջ շաղախի բացակայությունը: Բերդի տարածքում հաճախ են հանդիպում քարայծեր և հնարավոր է բախտ վիճակվի տեսնել, եթե իհարկե կարողանանք լռություն պահապնել, ինչը երեխաների հետ արշավի ժամանակ քիչ հավանական է։
Արշավը հարմար է նաև լեռնային վերելքների փորձ չունեցող երեխաների համար։
Երթուղու երկկողմ երկարությունը՝ 6 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Ինչպես պատրաստվել արշավին.
1․ գլխարկ, այդ թվում՝ արևային,
2. Ձեռնոց (ըստ կանխատեսվող եղանակի),
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
8․ հաստ տակացուով ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան,
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
15. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
16. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։
Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ,
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի Պողոտա
Մեկնելու ժամը՝ 7:45 Վերադարձի մոտավոր ժամը՝ 19։00-20։00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Ուշադրություն․
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել տրամադրված ցուցակի բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով ու հաճելի արշավ ունենալու համար։