Վերելք Սևքար լեռ

30.06.2024թ.-ին ուղևորվում ենք դեպի Գեղարքունիքի մարզ: Կարծես թե այս մարզում քիչ ենք վերելքներ ունենում, ժամանակն է շտկել այս բացը: Կբարձրանանք Սևքար լեռը: Այն Վարդենիսի լեռնահամակարգի գագաթներից է: Վերելքը սկսելու ենք Նշխարք գյուղից և ավարտելու Մադինա գյուղից մի փոքր հեռվում: ՀՀ-ում Սևքար անունով առնվազն 5 գագաթ կա: Վարդենիսի լեռնահամակարգում՝ Արմաղան լեռան դիմաց գտնվող Սևքարը հայտնի է «Սևսարի երկնադիտարանով»՝ գրեթե չուսումնասիրված, միակը իր տեսակի մեջ: Վերադարձին հենց այս երկնադիտակը կտեսնենք, որն անվանում են նաև Նախշուն քար:

Երթուղու երկարությունը՝ 12,5կմ

Հարաբերական բարձրությունը՝ 775մ

Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ականջները քամուց պաշտպանող բանդանա կամ թեթև գլխարկ,
2. արևային գլխարկ,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ժակետ և թեթև բաճկոն,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով արշավային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան (ըստ ցանկության),
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
15.ըստ եղանակի՝ փոխնորդ գուլպաներ և կոշիկ:

Մասնակցության արժեքը՝ 9.000 դրամ:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 7:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19:00-20:00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: