DSC ()

Վերելք Փամբակի լեռների չորս գագաթներ

06․06․2026թ․
Այս շաբաթ կբարձրանանք Արտուշասար (2426մ), Աղվանասար (2770մ), Թրաբլուր (2786մ), Չինգասար (2587մ) լեռնագագաթները։ Վերելքը կսկսենք Ձորագլուխ գյուղից և կավարտենք Մարմարիկի ջրամբարի մոտ՝ քայլելով Արագածոտնի մարզից, հետո հայտնվելով Կոտայքում։
Նման վերելքներին ամուր կամք է հարկավոր, քանի որ պարբերաբար բարձրություն ենք կորցնելու և նորից վերելք կատարելու։ Առանց կոփված համբերության և լավ տրամադրության դժվար կլիներ անցնել այս ճանապարհը։

  • Երթուղու երկարությունը՝ 15 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 900 մ

Ինչպես պատրաստվել արշավին

1․ Արևային գլխարկ
2․ Արևապաշտպան կրեմ
3․ Ակնոց
4․ Երկարաթև վերնահագուստ
5․ Քամուց պաշտպանող և բարակ բաճկոն
6․ Սպորտային շալվար (ոչ ջինս)
7․ Ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
8․ Զանգապան ըստ ցանկության
9․ Ձեռնափայտ (եթե ունեք)
10․ Անձրևապաշտպան թիկնոց
11․ Ջուր՝ 1.5 լ
12․ Սնունդ
13․ Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
14․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ (թողնելու ենք մեքենայի մեջ)
15․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար


  • Մասնակցության արժեքը՝ 12000 դրամ
  • Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
  • Մեկնելու ժամը՝ 07:30
  • Վերադարձի մոտավոր ժամը՝ 20:00–21:00

  • Մասնակցությունը հաստատելու համար
  • Զանգահարել՝ +374 55 934444
  • Լրացնել տեղեկացում/համաձայնության ձևը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
  • Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝ 220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)

Կարևոր տեղեկություն
Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։


Ուշադրություն
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի ունենանք ապահով և հաճելի արշավ։ Ձեր ոչ ճիշտ պատրաստվելն ազդում է ընդհանուր խմբի վրա։