Վերելք Շարայի լեռ

31.03.2024թ.-ին վերելք կիրականացնենք Շարայի լեռ, որը գտնվում է Շիրակի մարզում, բարձրությունը՝ 2475մ: Լեռան անվանումը, ըստ ավանդության, կապված է Շիրակի անվանադիր տիրակալ Շարայի անվան հետ։ Գագաթին է գտնվում Սուրբ Հովհաննես եկեղեցին՝ կառուցված 16-17-րդ դարերում: Գագաթից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արագած Հյուիսյին պատը: Լեռան ստորոտին երեխաները հնարավորություն կստանան տեսնելու քամու ձևավորած յուրահատուկ ժայռերը:

Երթուղու երկարությունը՝ 11կմ

Հարաբերակն բարձրությունը՝ 500մ

Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ձմեռային և արևային գլխարկ,
2. ձեռնոց,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան (պարտադիր),
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ:

Մասնակցության արժեքը՝ 8000 դրամ:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 8:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 18:00-19:00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու կամ ուշանալու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: