Բասկետբոլի առաջնություն

2022թ.-ի նոյեմբերից դեկտեմբեր ամիսներին «4 գագաթ» լեռնային ակումբի երեխաները մասնակցեցին բասկետբոլի սիրողական առաջնությանը : Այն կազմակերպել էր After Hiking ակումբը: After Hiking նախագծի շրջանակում կազմակերպվում են տարբեր ընկերական խաղեր (վոլեյբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս, բասկետբոլ …), որին մասնկացում են արշավական ակումբներ և թիմերում ընդգրկվում են տվյալ ակումբի հետ արշավ գնացողները: Բասկետբոլի խաղերին մասնակցեցինք նաև մենք և յոթ այլ ակումբներ: Հասկանալով հանդերձ, որ տարիքային և ֆիզիկական տարբերություն կա, որոշեցինք խաղալ և թիմերին հորդորեցինք մեզ վերաբերել որպես լուրջ մրցակցի և խաղալ հավասարը հավասարին սկզբունքով: Եվ հենց առաջին խաղում համառ խաղով ցույց տվեցինք, որ չենք զիջում մեր պատրաստվածությամբ: Ութ արշավային ակումբներից եզրափակիչ դուրս եկանք մենք և Ճանապարհորդ արշավական ակումբը: Շատ դիտարժան խաղ ստացվեց: Երկու թիմերն էլ խաղում էին ամենավերջին ուժերով, իսկ երկրպագուներն էլ էմոցիա և ձայն չէին խնայում խաղին այլ որակի շունչ հաղորդելու համար: Միանշանակ, վերջին խաղն ամենա-ամենան էր, անկախ արդյունքից: Ակումբի պատանիները իրենց գեղեցիկ և ճիշտ խաղով ստիպեցին թիմերին խաղալ հավասարը հավասարին սկզբունքով՝ անկախ տարիքային և ֆիզիկական տարբերությունից: 50-46 հաշվով մենք այս առաջնությունում զբաղեցրեցինք 2-րդ տեղը: