Ամփոփիչ միջոցառում

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2023թ.֊ին իրագործեցինք Հայաստանից դուր վերելքը, նշանակում էր, որ ժամանակն է նաև հաշվետու միջոցառում իրականացնել` ներկայացնելով և´ այդ տարվա, և´ առհասարակ յոթ տարիների գործունեության արդյունքները։ Միջոցառումը կրում էր «2+0+2+3=7 տարի» անվանումը (2023թ.-ի հանրագումարը կազմում է7):  Ինչպես միշտ, միջոցառումը փետրվար ամսին պետք է լիներ, հաշվի առնելով, որ հենց այդ ամսին ենք սկսել ակումբի գործունեությունը։ Ինչպես միշտ, դահլիճը լի էր հյուրերով՝ տարբեր արշավական ակումբների ղեկավարներ, մեր գործունեությանը հետևող և մեզնով հետաքրքրվող մարդիկ, ծնողներ, երեխաներ, հարազատներ և ընկերներ։ Դահլիճում տիրող տրամադրությունն օգնեց, որ միջոցառումը վարող երեխաների լարվածությունն անցնի և սկսենք այն։

Բացի այն, որ «2+0+2+3=7 տարի» միջոցառմանը ներկայացրեցինք մեր անցած ճանապարհը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, նաև ներկայացվեց «Պատանի լեռնագնաց» կրծքանշանը, որը ամենակարևոր իրադարձությունն էր։ Այն կարևոր էր ոչ միայն միջոցառման շրջանակում, այլ նաև առհասարակ լեռնագնացության մեջ։  

Կրծքանշանի տրամադրման հիմքն է «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» ընդհանուր ժողովի արձանագրությունը և նախագահի որոշումը, որոնցով հաստատվել է․

  • «Պատանի լեռնագնաց» կոչման տրամադրման կարգը․
  • «Պատանի լեռնագնաց» կրծքանշանի ձևը․
  • «Պատանի լեռնագնաց» կրծքանշանի վկայագրի ձևը․
  • «Պատանի լեռնագնաց» կրծքանշանի համար նախնական պատրաստության առաջին փուլի /ՆՊ-1/ ուսումնական և վերելքի ծրագրերը․

Այդ օրը 4 Peaks Alpin club-ի 13 երեխայի, ովքեր անցել են ծրագիրը և մի բան էլ ավել, հանձնվեց «Պատանի լեռնագնաց» կրծքանշանը։ Մանրամասն ներկայացվեց Իրանի Իսլամական Հանրապետությունում երեխաների իրականացրած վերելքները և ճամփորդության մյուս օրերը։ Ներկայացվեց Արագածի 4 գագաթների վերելքը, որը հենց հիմնական ծրագիրն է, որի իրականացումը հնարավորություն է տալիս ստանալ «Պատանի լեռնագնաց» կրծքանշանը։ Շնորհակալագրեր հանձնվեցին այն երեխաներին, ովքեր վերելքների ժամանակ ցուցաբերել էին բարձր կամային հատկանիշներ: Որպես հաշվետվություն, ներկայացվեցին, այսպես ասած, վիճակագրական տվյալներ, որի պատկերը հետևյալն էր.

□ Դասեր են կազմակերպվել 22 խմբերի համար, որին մասնակցել է 209, իսկ ավարտել՝ 194 երեխա,

□ Կազմակերպվել են արշավներ 123 ուղղություններով, որից 79-ը լեռնագագաթներ, 44-ը՝ արահետներ,

□ Կազմակերպվել է 7 օր տևողությամբ թվով 8 «Վրանային ճամբար» Ստեփանավանում,

□ Կազմակերպվել է 5 մեծ աղբահավաք,

□ Ամենամեծ խմբով վերելքը՝ 101 հոգով Արա լեռ,

□ Ամենամեծ խմբով գիշերակացով արշավը՝ 65 հոգով Ակնա լճի ափին՝ վերելք Լճասար գագաթ և հաջորդ օրը՝ Աժդահակ,

□ Մեկ օրում հաղթահարած ամենաշատ գագաթները՝ Փամբակի լեռների 7 գագաթ (Հոլ, Գնդիկ, Արքայից, Օձաթաղ, Աժդահա, Մաղխազ, Պահակասար)

□ Ամենադժվար կամ անհավանական վերելքներից՝ Արամազդ լեռ, Քարկատարը Հորս գյուղից, Արագածի 4 գագաթները, Արագածի Հյուսիսային գագաթը Գեղարոտից, մեկ օրում յոթ գագաթ, Սիահ Գոք ……

□ Ամենաբարձր գագաթը՝ Սիահ գոք լեռ (4500մ),

□ Ձևավորված ավանդույթ՝ հունվարի 28-ին վերելք որևէ գագաթ և այց Եռաբլուր,

□ Վերջապահ և առաջապահ երեխաների կազմից,

□ կազմակերպվել է 5 հաշվետու միջոցառում,

□ Մասնակցություն After Hiking նախագծին,

□ Փոխգործակցության հուշագիր,

□ ունենք www.4Peaks.am կայքը, երգ, դրոշ, ապրանքային նշան,

□ ակումբի երեխաներից 13-ը ստացել են «Պատանի լեռնագնաց» կրծքանշան:

Միջոցառումն ամփոփեցինք ակումբի՝ «Լեռներ» երգի կատարումով: