DSC

Չորս օր Վրաստանում

26–29 հոկտեմբեր 2026

Աշնանային Վրաստանը բացահայտելու մեր հերթական ուղևորությունն է սպասվում։

4 օրվա ընթացքում կհամատեղենք քաղաքային զբոսանքը, տպավորիչ կիրճերը, ստորգետնյա աշխարհի հրաշքները և անտառային քայլարշավը։

Մեզ սպասում են Քութաիսին, Մարտվիլիի կիրճը, Պրոմեթևսի քարանձավը և Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկը։

Կեցություն

Երկու գիշեր կմնանք Քութաիսիի 3-աստղանի հյուրանոցում, իսկ մեկ գիշեր՝ Բորժոմիում։

Օր 1․ Երևան → Քութաիսի

Ուղևորության առաջին օրը կմեկնենք դեպի Քութաիսի։

Ժամանելուց և հյուրանոցում տեղավորվելուց հետո կգնանք քաղաքային զբոսանքի։ Կբացահայտենք Քութաիսիի կենտրոնը, կվայելենք քաղաքի աշնանային մթնոլորտը և երեկոն կանցկացնենք հանգիստ ռեժիմով՝ հաջորդ օրվա հետաքրքիր ծրագրից առաջ։

Օր 2․ Մարտվիլիի կիրճ և Պրոմեթևսի քարանձավ

Մարտվիլիի կիրճ

Օրը կսկսենք Մարտվիլիի կիրճից՝ Աբաշա գետի ստեղծած տպավորիչ բնական հուշարձանից։ Այստեղ մեզ սպասում են կանաչապատ կիրճը, գետի վրայով անցնող հատվածները, դիտահարթակները և մոտ 700 մետր երկարությամբ զբոսաշրջային արահետը։ Ցանկության դեպքում հնարավոր կլինի նաև նավակով զբոսանք՝ կիրճի ջրային հատվածում։

Պրոմեթևսի քարանձավ

Այնուհետև կուղևորվենք Պրոմեթևսի քարանձավ՝ Վրաստանի ամենատպավորիչ ստորգետնյա տեսարժան վայրերից մեկը։

Քարանձավը ձևավորվել է միլիոնավոր տարիների ընթացքում և ունի բազմաթիվ սրահներ՝ ստալակտիտներով, ստալագմիտներով ու այլ բնական ձևավորումներով։ Զբոսաշրջիկների համար բաց են 6 սրահներ, իսկ այցելության երթուղին անցնում է մոտ 1,4–1,5 կմ երկարությամբ հատվածով։ Հնարավոր է նաև ստորգետնյա գետով նավակով զբոսանք։

Երեկոյան կվերադառնանք Քութաիսի՝ հյուրանոց, հանգիստ և ազատ ժամանակ։


Օր 3․ Քութաիսի → Բորժոմի → Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկ

Առավոտյան դուրս կգանք Քութաիսիից և կուղևորվենք դեպի Բորժոմի։

Հյուրանոցում տեղավորվելուց հետո կուղևորվենք դեպի Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկ՝ բնության գրկում զբոսնելու և աշնանային անտառները վայելելու համար։

Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկը Կովկասի խոշորագույն պահպանվող տարածքներից է։ Այստեղ կան բազմաթիվ կազմակերպված և գետանշված արահետներ, անտառային լանդշաֆտներ, դիտարժան բնություն և հանգստի համար նախատեսված վայրեր։ Պարկում պահպանվում են նաև հազվագյուտ բուսական ու կենդանական տեսակներ։

Օրվա երկրորդ կեսը կանցկացնենք բնության մեջ, իսկ երեկոյան կվերադառնանք Բորժոմիի հյուրանոց՝ հանգստանալու։

Օր 4․ Բորժոմի → Երևան

Առավոտյան կսկսենք վերադարձի ճանապարհը դեպի Երևան։

Եթե ճանապարհի և խմբի ընդհանուր ինքնազգացողության տեսանկյունից ժամանակ և ուժ ունենանք, ճանապարհին կայցելենք նաև Ռաբաթ ամրոց՝ Ախալցիխեում։

Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի Հայաստան։

4 օր, 3 գիշեր, 4 տարբեր աշխարհ՝ քաղաքային Վրաստանից մինչև կիրճեր, քարանձավներ ու աշնանային անտառներ։

Եթե սիրում եք ճանապարհորդել, քայլել, բացահայտել նոր վայրեր և մի քանի օրով կտրվել առօրյայից՝ այս ուղևորությունը հենց ձեզ համար է։


Ինչպես պատրաստվել արշավին

  • Բարակ գլխարկ, ինչպես նաև արևային գլխարկ
  • Արևապաշտպան կրեմ
  • Ակնոց
  • Երկարաթև վերնահագուստ
  • Քամուց պաշտպանող և միջին հաստության բաճկոն
  • Արշավային/սպորտային շալվար (ոչ ջինս)
  • Ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
  • Զանգապան (ըստ ցանկության)
  • Ձեռնափայտ
  • Անձրևապաշտպան թիկնոց
  • Ջուր՝ 1.5 լ
  • Սնունդ
  • Ուսապարկ
  • Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար
  • Փոխնորդ կոշիկ և գուլպաներ, որը թողնելու ենք մեքենայի մեջ
  • 3 օրվա քաղաքային հագուստ և հիգիենայի պարագաներ

Մասնակցության արժեքը՝ 100000 դրամ (ներառյալ բոլոր մուտքերի տոմսերը և նավակի գումարը), արժեքը չի ներառում ճաշի կամ ընթրիքի գումարը։

Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա

Մեկնելու ժամը՝ 05:00

Վերադարձի մոտավոր ժամը՝ 21:00-22:00


Մասնակցությունը հաստատելու համար

  • Զանգահարել՝ +374 55 934444
  • Լրացնել տեղեկացում/համաձայնության ձևը՝
    https://4peaks.am/terms-and-conditions/
  • Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝ 220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)

Կարևոր տեղեկություն

Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։

Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։


Ուշադրություն

Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի ունենանք ապահով և հաճելի արշավ։

Ձեր ոչ ճիշտ պատրաստվելն ազդում է ընդհանուր խմբի վրա։