DSC

Ծաթեր գյուղից Քոբայրի վանք

18.05.2025թ․

Դարեր առաջ տեղացիների և վանականների կողմից օգտագործված Լոռու մարզի այս հնագույն արահետը մեզ Ծաթեր գյուղից կտանի Քոբայրի վանք: Այս արահետը՝ Դեբեդ և Մարց գետերի կիրճերի շշմեցուցիչ տեսարաններով, հանդիսանում է Դեբետի կիրճի ավելի մեծ արահետների ցանցի մի մասը:

Ծաթերից դեպի Քոբայրի վանք տանող արահետն անցնում է հսկա ժայռերի ուղեկցությամբ և անտառային արահետով։ Քոբայրի վանքում դադար կունենանք՝ ուսումնասիրելու համալիրը և նրա հարակից խաչքարերը: Այս արահետով արշավելիս՝ ստիպված կլինենք հաճախ կանգ առնել՝ հիանալու շրջակա լանդշաֆտներով, այդ թվում ՝ Դեբեդ և Մարց գետերի կիրճերով: Արշավը հարմար է բոլոր երեխաների համար։

 Երթուղու երկարությունը՝ 8 կմ

Հարաբերական բարձրությունը՝ 200 մ

Ինչպես պատրաստվել արշավին.

1․ արևային գլխարկ,
2․ արևապաշտպան կրեմ,
3․ ակնոց,
4. հագնել բարակ երկարաթեև վերնահագուստ,
5․ ժակետ և քամուց պաշտպանող բաճկոն
6․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
7․ հաստ տակացուով կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
8․ անձրևապաշտպան թիկնոց,
9. զանգապան (ըստ ցանկության),
10․ ձեռնափայտ, եթե ունեք,
11․ ջուր 1,5լ,
12․ սնունդ,
13․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
15. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։

Մասնակցության արժեքը՝ 9500 դրամ,

Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի Պողոտա

Մեկնելու ժամը՝ 7:45

Վերադարձի մոտավոր ժամը՝ 18։00-19։00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):

Ուշադրություն․
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել տրամադրված ցուցակի բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով ու հաճելի արշավ ունենալու համար։