• Home
  • Who We Are
    • About Us
    • Media Coverage
    • Instructors
    • Club Members
    • Terms and Conditions
  • Mounteneering
    • Upcoming hikes and camps for children
    • Hikes
    • Climbing
    • Camps
  • Lessons
    • Theoretical Classes
    • Practical Lessons
  • Blog
  • Gallery
  • Contact Us
  • English
    • Armenian
logo
  • Home
  • Who We Are
    • About Us
    • Media Coverage
    • Instructors
    • Club Members
    • Terms and Conditions
  • Mounteneering
    • Upcoming hikes and camps for children
    • Hikes
    • Climbing
    • Camps
  • Lessons
    • Theoretical Classes
    • Practical Lessons
  • Blog
  • Gallery
  • Contact Us
  • English
    •  Armenian

Gallery

  • Home
  •  - 
  • Gallery
logo

Email: [email protected]
Phone: +374 55 934444
Address: Artsakh 1, Yerevan, Armenia
Terms and Conditions for Participation in Hikes

News

  • DSC

    On June 28, 2026, we

  • DSC ()

    On June 19, 2026, we

  • DSC ()

    June 19-21, 2026One of our

Images

  • n
  • DSC
  • DSC
  • IMG
  • n

Instagram

4_peaks_alpine_club

Լեռնային ակումբ 4-14 տարեկան երեխաների համար.
📝ոչ ֆորմալ կրթություն
🏔️ լեռնային վերելքներ
🥾 քայլարշավներ
⛺ ճամբարներ
☎️ +37455934444

⛰️ «4 ԳԱԳԱԹ»-Ի ՆՈՐ ԽՈՒՄԲԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ⛰️ «4 ԳԱԳԱԹ»-Ի ՆՈՐ ԽՈՒՄԲԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

Սիրո՞ւմ եք լեռները և ցանկանում եք, որ ձեր երեխան սովորի բնության մեջ գործել գիտակից, ինքնուրույն ու անվտանգ։ «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբը հայտարարում է նոր՝ հնգամսյա դասընթացի ընդունելություն։

Դասերի ընթացքում երեխաները կսովորեն՝

🧭 կողմնորոշվել քարտեզով և կողմնացույցով,
🏕️ ճիշտ ընտրել ու տեղադրել վրանը,
⛰️ ճանաչել լեռնային վտանգներն ու բնական խոչընդոտները,
⛑️ ցուցաբերել առաջին օգնություն,
🌦️ պատրաստվել եղանակային փոփոխություններին,
🎒 ճիշտ ընտրել և հավաքել արշավային հանդերձանքը,
🤝 աշխատել թիմով և օգնել միմյանց ...։

Տեսական գիտելիքները կամրապնդվեն գործնական պարապմունքներով, ժայռամագլցման մարզումներով, արշավներով և լեռնային վերելքներով։ Ակումբի սաները հնարավորություն կունենան մասնակցելու նաև Հայաստանից դուրս կազմակերպվող ծրագրերին։

📅 Դասերի մեկնարկը՝ հոկտեմբերին
🗓️ Երկուշաբթի և հինգշաբթի
🕖 Ժամը՝ 19։00
📍 Հասցե՝ Երևան, Արցախի փողոց 1
⏳ Դասընթացի տևողությունը՝ 5 ամիս
💳 Ամսավճարը՝ 10 000 դրամ
🥾 Արշավների վճարը հաշվարկվում է առանձին։

Խմբում տեղերը սահմանափակ են։

📩 Գրանցվելու կամ մանրամասների համար գրեք մեր էջին կամ զանգահարեք՝ +37455934444։

«4 Գագաթ»-ում երեխաները ոչ միայն սովորում են բարձրանալ լեռներ, այլև դառնում են ավելի ինքնուրույն, պատասխանատու, դիմացկուն և վստահ։ 🏔️
Մի քիչ Արագած երեխաներից 🤎 #երխաներիարշավ #4peaks Մի քիչ Արագած երեխաներից 🤎

#երխաներիարշավ #4peaks #kidshiking #4peaksalpineclub #4գագաթ
🏔️ Աստղոնք՝ 3470 մ 28.06.2026 թ. ուղևորվեցինք Վար 🏔️ Աստղոնք՝ 3470 մ

28.06.2026 թ. ուղևորվեցինք Վարդենիսի լեռներ՝ բարձրանալու լեռնաշղթայի բարձրությամբ երկրորդ գագաթը՝ Աստղոնքը։
🌄 Երևանից ճանապարհ ընկանք վաղ առավոտյան։ Այս տարվա մեր «ամառային արշավները» միշտ շատ շուտ էին սկսվում, քանի որ Արարատի վերելքին պատրաստվելիս մարզում էինք ոչ միայն դիմացկունությունն ու բարձրությանը հարմարվելու կարողությունը, այլև վաղ արթնանալու և լուսաբացին քայլելու սովորությունը։
🚛 Ժամը 9-ին արդեն Մարտունիում էինք և բեռնատարով «սլանում» էինք դեպի երթուղու մեկնարկը։
Շուտով հայտնվեցինք աննկարագրելի գեղեցիկ կիրճում․ շուրջը վեր էին խոյանում Վարդենիսի զառիթափ գագաթները, իսկ ներքևում հոսում էր Մարտունի գետը։
💚🤍 Ամառային կանաչն ու լեռներում դեռ պահպանված ձյունը միախառնվել էին։ Կապույտ երկինքը, ճերմակ ամպերը, մուգ ժայռերն ու ձյունածածկ գագաթները միասին ասես հսկայական կտավ լինեին։

🥾 10,5 կմ
📈 +800 մ
⛰️ 3470 մ

Եվս մեկ գեղեցիկ վերելք և ևս մեկ կարևոր քայլ՝ Արարատի ճանապարհին։
#4Peaks #4Գագաթ #Աստղոնք #ՎարդենիսիԼեռներ #Լեռնագնացություն #Արշավ #ՀայաստանիԼեռներ #MountAstghonk #HikingArmenia
🏔️ Խուստուփ՝ 3201 մ 19.06.2026 թ. մեկնեցինք Սյուն 🏔️ Խուստուփ՝ 3201 մ

19.06.2026 թ. մեկնեցինք Սյունիք։ Առաջին օրը հասանք Կապան, ապա արտաճանապարհային մեքենաներով բարձրացանք մինչև 2000 մ բարձրության վրա գտնվող մեր վրանատեղին։
⛺ Մեր վրանները վեհաշուք Խուստուփի ուղիղ հայացքի ներքո էին՝ կանաչ լանջեր, կարմիր ծաղիկներ, արածող ձիեր ու վեր խոյացող ժայռապատեր։
Խուստուփը լիարժեք վայելելուն միայն տարածքի անհավանական շատ մոծակներն էին խանգարում։ Նման բան դեռ չէինք տեսել։ 😅🦟
🌅 Հաջորդ առավոտ լեռը մեզ դիմավորեց արևածագի քաղցր գույներով, և սկսեցինք քայլել դեպի գագաթ։
🌿 Անցանք երեխաների հասակը գերազանցող խոնավ խոտերի միջով, խոր ձորակից լսեցինք արջի մռնչոցը, իսկ հետո շատ մոտ տարածությունից տեսանք քարայծին իր ձագուկի հետ։ 🐐 Սա բնության իսկական նվերն էր։
☀️ Եղանակն իդեալական էր, իսկ մեր ուժեղ խումբը մի մարդու պես հասավ գագաթ։ Այնտեղից Սյունիքն իր ողջ գեղեցկությամբ բացվել էր մեր առջև։

🥾 12 կմ
📈 +1150 մ
⛰️ 3201 մ

#4Գագաթ #4Peaks #Խուստուփ #Սյունիք #ԵրեխաներիԱրշավ #ՄանկականԱրշավներ #Լեռնագնացություն #ՀայաստանիԼեռներ #Khustup #HikingArmenia
Այս ամառ լեռներում գրեթե չզգացինք ամռան շունչը․ եղ Այս ամառ լեռներում գրեթե չզգացինք ամռան շունչը․ եղանակը բավականին ցուրտ ու տեղումնառատ էր։ Մի քանի անգամ նույնիսկ չկարողացանք ամբողջությամբ անցնել նախատեսված երթուղին՝ որոշ գագաթներ թողնելով հաջորդ անգամվա համար։

Այս լուսանկարներն 2026 թ․ հունիսի 14-ի վերելքից են, երբ բարձրացանք Արտուշասար (2426 մ), Աղվանասար (2770 մ), Թրաբլուր (2786 մ) և Չինգասար (2587 մ) լեռները։

Արշավը սկսեցինք Ձորագլուխ գյուղից և ավարտեցինք Արտավազ գյուղի մոտ՝ անցնելով 14 կմ և հաղթահարելով 1000 մ հարաբերական բարձրություն։

Թեև վերելքը սկսել էինք պարզ երկնքի և ջերմացնող արևի ներքո, ճանապարհին եղանակը կտրուկ փոխվեց․ արևին փոխարինեցին մուգ ամպերը, լսվեց ամպրոպի ձայնը, այնուհետև սկսվեցին անձրևն ու թեթև կարկուտը։ 

Այս գագաթներով երթուղին հաջողությամբ անցնելը դժվար թե հնարավոր լիներ, եթե երեխաները ճիշտ պատրաստված և համապատասխան հանդերձավորված չլինեին։ Եվս մեկ անգամ համոզվեցինք՝ լեռներում ճիշտ պատրաստվածությունը պարզապես հարմարավետության հարց չէ, այլ անվտանգ ու հաջող վերելքի կարևորագույն պայման։ ⛰️🌧️🥾

#երեխաներիարշավ #երեխաներիճամբար #արշավ #բնություն #երեխաներ #ակտիվամառ #4գագաթ #լեռնայինակումբ #4գագաթլեռնայինակումբ #արշավներհայաստանում #ոչֆորմալկրթություն #դպրոցականարշավ #վրանայինճամբար #hikinginarmenia #kidshiking #kidscamp #hikingforkidsarmenia #hikingforkids #childrenhiking #hikingforchildren #adventures #childrenadventure #mountainlovers #hikinglovers #kids #naturelovers #activesummer #4peaks #alpineclub #4peaksalpineclub
Քանի շատ չենք հեռվացել ամառվա գեղեցիկ օրերից, կիսվ Քանի շատ չենք հեռվացել ամառվա գեղեցիկ օրերից, կիսվենք մի քանի արշավների գեղեցիկ նկարներով, որոնցով չէինք կիսվել հագեցած արշավային, ճամբարային օրերի և լուրջ պատրաստություն պահանջող վերելքներով ծանրաբեռնված լինելու պատճոռով 🥰🌺

Այսօրվա նկարները Շշնջացող ջրվեժի արշավի նկարներից են 💦
07․06․2026թ․

#երեխաներիարշավ #ոչֆորմալկրթություն #ջրվեժ #շշնջացողջրվեժ #4գագաթ #4գագաթլեռնայինակումբ #kisdhiking #hikingadventure #hikinfforkids #childrenHiking
Հայրիկները դժգոհում էին, որ իրենց Արարատի հարցազրո Հայրիկները դժգոհում էին, որ իրենց Արարատի հարցազրույցը չենք հրապարակում 🎤😁։ Ահա, վերջապես ռիլը պատրաստ է 🤗🫠

🎤 Վարող` Էմիլի, 10 տ
📽 Օպերատոր` Մարիա, 12 տ
🎬 Հարցազրույցի մասնակիցներ` Հարութ և Վահե - հայրիկներ 🤗

#երխաներիարշավ #4peaks #kidshiking #4peaksalpineclub #4գագաթ
🏔️ 13.09.2026թ. վերելք դեպի Հայաստանի ամենաբարձր՝ 🏔️ 13.09.2026թ. վերելք դեպի Հայաստանի ամենաբարձր՝ Արագածի Հյուսիսային գագաթ (4090 մ): Այս անգամ մեր ճանապարհը կտանի դեպի Արագածի Հյուսիսային գագաթ՝ 4090 մ։ ⛰️Վերելքը կսկսենք Գեղարոտից և այստեղ էլ կավարտենք։ 🔄
🥾 Վերելքին կարող են մասնակցել արշավային և բարձրության փորձ ունեցող երեխաները։
________________________________________
📏 Երթուղու երկարությունը՝ 15 կմ
📈 Հարաբերական բարձրությունը՝ 1300 մ
________________________________________
🎒 Ինչպես պատրաստվել արշավին
1․ 🧢 Գլխարկ, այդ թվում՝ արևային
2․ 🧴 Արևապաշտպան կրեմ
3․ 🕶️ Ակնոց
4․ 👕 Բարակ երկարաթև վերնահագուստ
5․ 🪶 Բարակ փետուրե բաճկոն և 🌬️ քամուց պաշտպանող բաճկոն
6․ 👖 Արշավային/սպորտային շալվար (ոչ ջինս)
7․ 🥾 Հաստ տակացուով, հնարավորինս ջրակայուն կոշիկ
8․ 🌧️ Անձրևապաշտպան թիկնոց
9․ 🦵 Զանգապան (ըստ ցանկության)
10․ 🥢 Ձեռնափայտ՝ անպայման
11․ 💧 Ջուր՝ առնվազն 1,5 լ
12․ 🥪 Սնունդ
13․ 🎒 Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
14․ ♻️ Տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարկ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկներ) հավաքելու համար,
15․🧦 Փոխնորդ կոշիկ և գուլպաներ, որը թողելու ենք մեքենայի մեջ։
________________________________________
💰 Մասնակցության արժեքը՝ 14․000 դրամ
📍 Հանդիպման վայր՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
🕓 Մեկնելու ժամը՝ 04։45
🏡 Վերադարձի մոտավոր ժամը՝ 20։00–21։00
✅ Մասնակցությունը հաստատելու համար
📞 Զանգահարել՝ +374 55 934444
📝 Լրացնել տեղեկացում/համաձայնության ձևը՝
4 Peaks — մասնակցության պայմաններ
💳 Կատարել փոխանցում՝ 220480308513000 հաշվեհամարին
կամ 4355 0539 2377 7835 քարտին 🏦 «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ
________________________________________
⚠️ Կարևոր տեղեկություն
Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։
________________________________________
🚨 Ուշադրություն
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեզ հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի ունենանք ապահով, կազմակերպված և հաճելի արշավ։ 🏔️❤️
________________________________________
🎒 Ձեր ոչ ճիշտ պատրաստվածությունը կարող է ազդել ամբողջ խմբի վրա, ուստի խնդրում ենք պատասխանատվությամբ մոտենալ պատրաստությանը։
Այս նկարը հավասարություն պահող մայրիկի մասին է 🤗❤️ Այս նկարը հավասարություն պահող մայրիկի մասին է 🤗❤️

Մեր շատ սիրելի Տաթևը (նկարի կենտրոնում) 2025-ին ավագ որդու` Ռաֆայելի հետ Արարատ բարձրացավ, այս տարի` միջնեկ աղջկա (Մարիա) և կրտսեր որդու (Հայկ) հետ 🤗
Follow us on Instagram

© 4Peaks.am - All rights reserved.

WhatsApp us