Արշավ Վարդագույն կիրճում

Դեկտեմբերի 3-ին լույսիկների հետ Վարդագույն կիրճում էինք: Դե պակերացրեք, առավոտյան ժամը 9:00 արդեն կազմ պատրաստ էինք քայլելու: Քանի դեռ արևը չէր բարձրացել սարերից վերև, բավականին ցուրտ էր: Բայց երբ և´ մենք, և´ արևը բավականին բարձրացանք, սկսեցինք տաքանալ, տաքանալու հետ` աշխուժանալ, աշխուժանալու հետ` շատախոսել։ Երեխաներն արշավին եկել էին գեղեցիկ քարեր հավաքելու մտադրությամբ ու դա մեզ հաջողվեց, նույնիսկ նախշազարդ (դենդրիտ) քարեր գտանք: Կիրճում մի հատված կա, որ ժայռերն ասես հատուկ փակում են ճանապարհը, բայց երբ մենք «սեզամ, բացվի´ր» կանչեցինք, ժայռերը ճեղքվեցին և մենք մագլցելով անցանք: Իսկ Ազատի ջրամաբարի յուրահատուկ գեղեցկությունը և Երանոսի լեռների ժայռակերտ լանջերը ուղեկցում էին մեզ իրենց այլմոլորակային գեղեցկությամբ։

Քայլեցինք 13 կմ, հաղթահարեցինք 480մ բարձրություն:

Ինչ խոսք, ստացված օր էր, քանի որ երեխաները բացահայտեցին Հայաստանի անկյուններից մեկը, հաղթահարեցին բնական արգելքներ և նոր ընկերներ ձեռք բերեցին, հավաքեցին գունավոր քարեր և լավ հիշողություններ: