Kirants raffi kojian DCP

Արշավ դեպի Կիրանց վանք

31․05․2026թ․

Կիրանց վանքը կառուցվել է 13-րդ դարում, գտնվում է Տավուշի մարզում։ Այն Հայաստանի շքեղագույն ու պատկերազարդ վանքերից մեկն է և ունի ամենասիրուն գմբեթներից մեկը՝ աստղաղարդ նախշերով։ Ցավոք սրտի, այսօր այն լքված է և գտնվում է ավերակների մեջ։ Ամբողջ ճանապարհն անցնում է խիտ անտառով։

Երեխաները այս արշավի ընթացքում կծանոթանան վանքի ճարտարապետությանը և դրա հետ կապված ավանդազրույցներին։

Արշավը սկսելու ենք Աճարկուտ գյուղից և այստեղ էլ ավարտելու ենք։ Չնայած քայլելու հեռավորությանը, արշավը միջին բարդության է, քանի որ զառիթափ լանջեր չենք հաղթահարելու։

  • Երթուղու երկարությունը՝ 19 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 250 մ

Ինչպես պատրաստվել արշավին

1․ Արևային գլխարկ
2․ Արևապաշտպան կրեմ
3․ Ակնոց
4․ Երկարաթև վերնահագուստ
5․ Քամուց պաշտպանող և բարակ բաճկոն
6․ Սպորտային շալվար (ոչ ջինս)
7․ Ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
8․ Զանգապան ըստ ցանկության
9․ Ձեռնափայտ (եթե ունեք)
10․ Անձրևապաշտպան թիկնոց
11․ Ջուր՝ 1.5 լ
12․ Սնունդ
13․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
14․ Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
15․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար


  • Մասնակցության արժեքը՝ 10000 դրամ
  • Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
  • Մեկնելու ժամը՝ 07:00
  • Վերադարձի մոտավոր ժամը՝ 21:00–22:00

Մասնակցությունը հաստատելու համար

  • Զանգահարել՝ +374 55 934444
  • Լրացնել տեղեկացում/համաձայնության ձևը՝
    https://4peaks.am/terms-and-conditions/
  • Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
    220480308513000 հաշվեհամարին կամ
    4355 0539 2377 7835 քարտին
    (ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ)

Կարևոր տեղեկություն

Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։


Ուշադրություն

Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի ունենանք ապահով և հաճելի արշավ։