DSC

Քարավազի և Հերհերի ջրվեժներ

08․06․2025թ․

Քանի դեռ շատ շոգ չէ, պետք է հասցնել վայելել Վայոց Ձորի գեղեցկությունը։ Այդ նպատակով էլ կուղևորվենք դեպի Հերհեր գյուղ, որտեղից կքայենք դեպի Քարավազի և Հերհերի ջրվեժներ։  Քարավազի ջրվեժը, ճեղքելով ժայռերը դուրս է գալիս առաջացնելով սահանքային ջրվեժ, այնուհետև Քարավազ գետը միանում է Հերհեր գետին և գահավիժում ցած առաջացնելով երկրորդ ջրվեժը: Երկրորդ ջրվեժը գտնվում է Հերհեր գետի վրա և կոչվում է Հերհերի ջրվեժ: Այս երկու ջրվեժներն էլ բնության հուշարձաններ են։

Ժամանակ լինելու դեպքում կայցելենք նաև Սուրբ Սիոն անապատ, որը 8-14-րդ դարերում եղել է Շահուռենցի իշխանների հոգևոր կենտրոնը և բազմաթիվ նվիրատվություններ է ստացել։ Անապատի բակում և նրա շուրջը կան 8-17-րդ դարերի բազմաթիվ խաչքարեր։

Մեկ արշավի ընթացքում կտեսնեք բնական և պատմական հուշարձաններ։

Արշավը հարմար է բոլոր երեխաների համար (7 տարեկան և բարձր)։

Երթուղու երկարությունը՝ 8կմ

Հարաբերական բարձրությունը՝ 200 մ

Ինչպես պատրաստվել արշավին.

1․ գլխարկ, այդ թվում՝ արևային,
2․ արևապաշտպան կրեմ,
3․ ակնոց,
4. հագնել բարակ երկարաթեև վերնահագուստ,
5․ ժակետ և քամուց պաշտպանող բաճկոն,
6․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
7․ հաստ տակացուով կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
8․ անձրևապաշտպան թիկնոց,
9. զանգապան (ըստ ցանկության կամ եղանակի),
10․ ձեռնափայտ, եթե ունեք,
11․ ջուր 1,5լ,
12․ սնունդ,
13․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ (բացի փոխնորդ հագուստից և կոշիկներից),
15. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։

Մասնակցության արժեքը՝ 9500 դրամ,

Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի Պողոտա

Մեկնելու ժամը՝ 06։45

Վերադարձի մոտավոր ժամը՝ 20։00-21։00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):

Ուշադրություն․
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել տրամադրված ցուցակի բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով ու հաճելի արշավ ունենալու համար։