Երեխաների արշավը Անձավաջրի կիրճում

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները նշելուց հետո իրականացրեցինք 2024թ.-ի առաջին արշավը՝ 07.01.2024թ.-ին ուղևորվելով դեպի Վայոց Ձորի մարզ: Այստեղ է գտնվում Անձավաջրի կիրճը, որը գորշ մոխրագույնից մինչև դեղին երանգ է փոխվում: Թեև հստակ արահետ չկա, և արշավի օրն էլ կիրճը մեծ մասսամբ ձնով էր լցված և քարերն էլ սառույցով պատված, բայց մենք հաջողությամբ անցանք այն: Արշավին մասնակցում էր քսաներկու հոգի, որոնցից ամենափոքրը հինգամյա Ամալիկն էր, ով արշավի մեծ մասն ինքնուրույն անցավ, փոքր հատված էլ՝ մեծերի օգնությամբ: Երեխաների արշավը միշտ վառ տպավորություններ է ապահովում, քանի որ այն ստանում է յուրաքանչյուր երեխայի տրամադրությունը և երանգները, ինչն էլ մեր օրը գեղեցիկ է դարձնում: Անկախ եղանակից, մեր տրամադրությունը միշտ ջերմություն է ապահովում:

Անձավաջրի կիրճի սրշավը սկսեցինք Զանգակատուն և Ելփին գյուղերի միջնամասից և ավարտեցինք Ելփին գյուղում, բայց դրանով արշավը չավարտվեց, քանի որ, թեև ծրագրով նախատեսված չէր, բայց բոլորով քննարկեցինք և որոշեցինք քայլել նաև Զոզոյի կիրճով:

Տարվա առաջին արշավը ստացված էր, այնպես որ՝ առաջ, դեպի նոր տպավորություններ և հուշեր: