ART

Վերելք Արայի լեռ, գրքի քննարկում խարույկի շուրջ

04․10․2026թ․-ին վերելք կիրականացնենք Արա լեռ, որի բարձրությունը 2605մ է։ Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա Գեղեցիկ արքայի անունով: Վերելքը միջին բարդության է։ Գեղեցիկ տեսարաններով վերելքից հետո կգնանք Նոր Երզնկա գյուղում գտնվող «Ճմուռ» գաստրոբակ, որտեղ խարույկիև թեյի բաժակի շուրջ «Կամքի ուսապարկը» գրքի հեղինակ Նազելի Գալստյանի հետ գրքի քննարկում կանենք և կվայելենք գեղեցիկ աշնանային երեկոն։

Երթուղու երկարությունը՝ 11 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ

________________________________________
Ինչպես պատրաստվել արշավին
1․ Ձմեռային գլխարկ, ինչպես նաև արևային գլխարկ
2․ Արևապաշտպան կրեմ
3․ Ակնոց
4․ Երկարաթև վերնահագուստ
5․ Քամուց պաշտպանող և միջին հաստության բաճկոն
6․ Արշավային/սպորտային շալվար (ոչ ջինս)
7․ Ջրակայուն կոշիկ՝ հաստ տակացուով
8․ Զանգապան (ըստ ցանկության)
9․ Ձեռնափայտ
10․ Անձրևապաշտպան թիկնոց
11․ Ջուր՝ 1.5 լ
12․ Սնունդ
13․ Ուսապարկ
14․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար
15․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ, որոնք թողնելու ենք մեքենայի մեջ

________________________________________

Մասնակցության արժեքը՝ 11 000 դրամ (ներառյալ «Ճմուռ» գաստրոբակի վճարը)
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 07:30
Վերադարձի մոտավոր ժամը՝ 21:00–22:00

________________________________________

Մասնակցությունը հաստատելու համար
Զանգահարել՝ +374 55 934444
Լրացնել տեղեկացման/համաձայնության ձևը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝ հաշվեհամար՝ 220480308513000
կամ քարտ՝ 4355 0539 2377 7835 «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ

________________________________________

Կարևոր տեղեկություն
Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։

________________________________________

Ուշադրություն
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեզ հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի ունենանք ապահով և հաճելի արշավ։
Ձեր ոչ պատշաճ պատրաստվածությունն ազդում է ամբողջ խմբի վրա։