Մայրամուտը Ապարանի ջրամբարում
10․08.2025թ․-ին շատ թեթև և գեղեցիկ արշավ կունենանք Ապարանի ջրամբարում՝ քայլելով շրջանաձև արահետով և վայելելով գեղեցիկ մայրամուտը։ Այս արշավի շնորհիվ կբացահայտենք նաև Ապարանի ջրամբարի ափին գտնվող Պողոս Պետրոս եկեղեցին, որը պարբերաբար ջրի տակ է հայտնվում, երբ ջրամբարի մակարդակը բարձրանում է։
Հայտնվելով ջրամբարի վերևի բարձունքին, կսպասենք արևի վերջին շողերին, կտեսնենք բոցավառ երկնքի տակ վեհորեն կանգնած Արագածի քառագագաթները, որոնք բազմաթիվ անգամներ գրկաբաց ընդունել են մեզ։ Եվ իհարկե, էլ ինչ մայրամուտ առանց խարույկի։
Երթուղու երկարությունը՝ 6,5 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 300մ
Ինչ է պատրաստվել արշավին․
1․ արևյին գլխարկ,
2․ արևապաշտպան կրեմ,
3․ ակնոց,
4. հագնել բարակ երկարաթեև վերնահագուստ,
5․ ժակետ, քամուց պաշտպանող բաճկոն,
6․ հագնել արշավային/սպորտային շալվար /ոչ ջինս/,
7․ հաստ տակացուով կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
8․ անձրևապաշտպան թիկնոց,
9. զանգապան (ըստ ցանկության),
10․ ձեռնափայտ, եթե ունեք,
11․ ջուր 1,5լ,
12․ սնունդ,
13․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ, 14․ ճակատի լապտեր,
15. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
16. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։
Մասնակցության արժեքը՝ 8500 դրամ,
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի Պողոտա
Մեկնելու ժամը՝ 16։00
Վերադարձի մոտավոր ժամը՝ -21։00-22։00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Ուշադրություն․
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և Ձեզ հետ վերցնել տրամադրված ցուցակի բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով ու հաճելի արշավ ունենալու համար։