Արման Ահարոնյան

Արման Ահարոնյանը առաջին մասնագիտությամբ աշխարհագրագետ է, երկրորդ մասնագիտությամբ՝ սպորտային տուրիզմի մասնագետ: Հանդիսանում է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ: ՌԴ-ում՝ Բեզենգի ճամբարում, մասնակցել է լեռնագնացության ճամբարի և ստացել  «Ռուսաստանի լեռնագնաց» կրծքանշան: Արմանը երեխաներին սովորեցնում է վրանի բոլոր գաղտնիքները, օրինակ՝ որտեղ կարելի է խփել վրանը, որտեղ չի կարելի, վրանների առանձնահատկությունները, անվտանգության կանոնները և այլն: Տեսական մասն ավարտելուց հետո նաև գործնականում ենք սովորում վրան տեղադրել: Սվորեցնում է նաև խարույկ վառելու հմտություններին: Ճամբարների ժամանակ իրականացնում է պատասխանատու աշխատանք: