Կառլոս Հովհաննիսյան

Կառլոս Հովհաննիսյանը մասնագիտությամբ փրկարար է: Հանդիսանում է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ: Կառլոսի շնորհիվ երեխաները ծանոթանում են լեռնագնացության և մագլցման ժամանակ օգտագործվող գույքին: Ինչպես նաև սովորում են մագլցել և վստահել ապահովողին, հաղթահարել բարձրության վախը: Սովորում են զարգացնել հավասարակշռության հմտությունները, ճկունության կարողությունը, արագ կողմնորոշումը և հմտորեն իրագործել դրանք: