Լուսինե Աղաջանյան

Լուսինե Աղաջանյանը մասնագիտությամբ կենսաբան է, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կենսաբազմազանության պահպանության ծրագրերի ղեկավար:  Վերելքներ է իրականացրել Արագած, Խուստուփ, Գեղամա լեռնաշղթա, Մկնասար, Գնդասար, Արա լեռ, Ուխտասար, Զանգեզուրի լեռնաշղթա, Փամբակի լեռնաշղթա, Արարատ, Էրտա էյլ, Կազբեգ և այլ լեռներ: Լուսինեի շնորհիվ երեխաները ստանում են գիտելիքներ Հայաստանում բնության մեջ հանդիպող կենդանիների, թռչունների և սողունների, նրանց վարքի և դրան համապատասխան նաև մեր վարքի մասին։