Վրանային ճամբար Սևանի ափին
Օգոստոսի 11-16-ը Սևանի ափին անցկացվող վրանային ճամբարը 7-14 տարեկան երեխաների համար ամառային տապից խուսափելու, հիշարժան օրեր ունենալու, նոր ընկերներ ձեռք բերելու, ֆիզիկապես և կամքով կոփվելու, ինքնուրույնություն ձեռք բերելու լավագույն միջոց է։ Ճամբարը կազմակերպվում է Սևանի ափին` Արտանիշ թերակղզու հարևանությամբ գործող Հայկական Ճամբար/Armenian Camp-ի տարածքում և նրանց հետ համագործակցությամբ։ Չնայած նրան, որ գիշերելու ենք վրաններւմ, բայց ունենք լոգարան և սանհանգույց։
Ճամբարի ընթացքում ապահովված է երեքանգամյա բարձրակարգ և համեղ սնունդ։
Երեխաների հետ աշխատում են երկար տարիների արշավների և ճամբարների կազմակերպման, ինչպես նաև հրահանգչական փորձ ունեցող անձինք։ Ջրի վրա և ափամերձ տարածքում առակ է մշտական հսկողության:
Ծրագիր
Օր 1-ին․
- 09։00 մեկնում Երևանից,
- վրանների տեղադրում,
- ճաշ,
- կայակ վարելու դաս,
- ընթրիք,
- խարույկ, խաղեր (վոլեյբոլի և սեղանի թենիսի հնարավորությամբ)։
Օր 2․
- 08:00 վերկացի ժամ,
- նախաճաշ,
- վերելք Կարմրաբերդ լեռ,
- ճաշ,
- կայակ վարելու դաս,
- ընթրիք,
- խարույկ, խաղեր։
Օր 3․
- 07։00 վերկացի ժամ,
- նախաճաշ,
- վերելք Արեգին լեռ,
- ճաշ,
- կայակ և սապ վարելու դաս,
- ընթրիք,
- խարույկ, խաղեր։
Օր 4․
- 08։00 վերկացի ժամ,
- նախաճաշ,
- առաջին օգնության դաս,
- ճաշ,
- կինոդիտում,
- 19։00 ընթրիք,
- Խարույկ, խաղեր։
Օր 5․
- 08։00 վերկացի ժամ,
- նախաճաշ,
- կայակ վարելու մրցույթ,
- ճաշ,
- նավարկություն,
- ընթրիք,
- խարույկ, խաղեր։
Օր 6․
- 08։00 վերկացի ժամ,
- նախաճաշ,
- 11։00-12:00 մեկնում։
Ի՞նչ է անհրաժեշտ ունենալ
1․ գլխարկ, այդ թվում՝ արևային,
2․ ականջները քամուց պաշտպանող միջոց՝ բաֆ, բանդանա, կտորից գլխարկ,
3․ ակնոց,
4․ արևապաշտպան կրեմ
5․ փոխնորդ հագուստներ, այդ թվում՝ տաք հագուտս։ Սևանում երեկոները շատ զով են։
6․ ուսապարկ՝ արշավների համար,
7․ արշավային կոշիկներ և այլ կոշիկներ ճամբարում հագնելու համար,
8․ 1 լիտր տարողությամբ ջրաման,
9․ ձեռնափայտ, եթե ունեք,
10․ անձրևապաշտպան,
11. հիգիենայի պարագաներ՝ ատամի մածուկ, խոզանակ, ցամքոց, սանր,
12․ Քնապարկ և գորգիկ, (եթե չունեք, նախապես հայտնել)
13․ լապտեր,
14. լողազգեստ։
Մեկնելու և վերադարձի վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա։
Ճամբարի արժեքը՝ 100.000 դրամ, որն իր մեջ ներառում է՝
- Երկկողմանի ուղևորափոխադրումը,
- Երեքանգամյա սնունդը,
- Կանոեների վարձակալությունը,
- Հրահանգիչների վարձատրությունը։
Գրանցվել մինչև օգոստոսի 1-ը։ Տեղերը սահմանափակ են։
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Ուշադրություն․
Եղանակային փոփոխություններով պայմանավորված տվյալ օրվա ծրագիրը ևս կարող է փոփոխվել կամ չեղարկվել։ Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել տրամադրված ցուցակի բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով ու հաճելի արշավ ունենալու համար։








