7

Շարայի լեռան քարայրներ

05․07․2025թ․-ին գնում ենք դեպի Շիրակի մարզ՝ 2475մ բարձրությամբ Շարայի լեռան ստորոտին գտնվող քայրարների մոտ։ Անվանումը, ըստ ավանդության, կապված է Շիրակի անվանադիր տիրակալ Շարայի անվան հետ։ Այս հողմահար քարանձավները անտարբեր չեն թողնի երեխաներին՝ ստիպելով արթնացնել մագլցելու չբացահայտված ունակությունները։ Եվ իհարկե, մեզնից անպակաս է լինելու Հայաստանի ամենաբարձր լեռան ամենագեղեցիկ տեսարանը՝ Արագածի Հյուսիսային գագաթի հյուսիսային պատը, որը վեր է հառնում կանաչ դաշտերի վրա։ Արշավին կարող են մասնակցել բոլոր երեխաները։

Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 150մ

Ինչպես պատրաստվել արշավին.

1․ արևային գլխարկ,
2․ արևապաշտպան կրեմ,
3․ ակնոց,
4. հագնել բարակ երկարաթեև վերնահագուստ կամ կարճաթև,
5․ ժակետ կամ քամուց պաշտպանող բաճկոն,
6․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
7․ հաստ տակացուով կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
8․ անձրևապաշտպան թիկնոց,
9. զանգապան (ըստ ցանկության կամ եղանակի),
10․ ձեռնափայտ, եթե ունեք,
11․ ջուր 1,5լ,
12․ սնունդ,
13․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ (բացի փոխնորդ հագուստից և կոշիկներից),
15. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։

Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ,

Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի Պողոտա

Մեկնելու ժամը՝ 08։45

Վերադարձի մոտավոր ժամը՝ -19։00-20։00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):

Ուշադրություն․
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և Ձեզ հետ վերցնել տրամադրված ցուցակի բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով ու հաճելի արշավ ունենալու համար։