Երեք բազեների արահետ — 4 ԳԱԳԱԹ

Երեք բազեների արահետ

15․11․2026թ․
Աշունը մոտենում է ավարտին, իսկ մենք շարունակում ենք բացահայտել Հայաստանի բնության գեղեցիկ անկյունները։
Նոյեմբերի 15-ին «4 Գագաթ» լեռնային ակումբի արշավականների հետ կուղևորվենք Տավուշի մարզ՝ քայլելու Երեք բազեների արահետով։
Մեր ճանապարհը կանցնի Դիլիջանի ազգային պարկի անտառներով, Իջևանի լեռների ժայռոտ լանջերի հարևանությամբ՝ բացելով Աղստևի հովտի գեղեցիկ համայնապատկերները։
Այս երթուղում բնությունն անընդհատ փոխում է իր տեսքը․ անտառապատ հատվածներին հաջորդում են բաց լեռնալանջերը, իսկ ճանապարհի տարբեր կետերից երևում են շրջակա լեռներն ու ձորերը։
Նոյեմբերյան անտառն արդեն բոլորովին այլ գույներ ունի։ Ծառերը կամաց-կամաց մերկանում են, արահետները ծածկվում են թափված տերևներով, իսկ լեռներում զգացվում է մոտեցող ձմռան շունչը։
Ինչպես մեր բոլոր արշավները, այս մեկն էլ պարզապես քայլելու մասին չէ։ Ճանապարհին երեխաները կսովորեն կողմնորոշվել բնության մեջ, ճանաչել շրջակա միջավայրը, հետևել արշավային անվտանգության կանոններին և օգնել միմյանց դժվարությունները հաղթահարելիս։

Երթուղու երկարությունը՝ 15 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 650 մ
________________________________________
Ինչպես պատրաստվել արշավին
1․ Ձմեռային գլխարկ, ինչպես նաև արևային գլխարկ,
2․ Արևապաշտպան կրեմ
3․ Ակնոց
4․ Երկարաթև վերնահագուստ
5․ Քամուց պաշտպանող և միջին հաստության բաճկոն
6․ Արշավային/սպորտային շալվար (ոչ ջինս)
7․ Ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
8․ Զանգապան (ըստ ցանկության)
9․ Ձեռնափայտ
10․ Անձրևապաշտպան թիկնոց
11․ Ջուր՝ 1.5 լ
12․ Սնունդ
13․ Ուսապարկ
14․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար
15․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ, որը թողնելու ենք մեքենայի մեջ։

________________________________________
Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ (ներառյալ «Ճմուռ» գաստրոբակի վճարը)
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 07:45
երադարձի մոտավոր ժամը՝ 20։00-21։00
________________________________________
Մասնակցությունը հաստատելու համար
Զանգահարել՝ +374 55 934444
Լրացնել տեղեկացում/համաձայնության ձևը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝ 220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին
(«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
________________________________________
Կարևոր տեղեկություն
Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։
________________________________________
Ուշադրություն
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները  և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի ունենանք ապահով և հաճելի արշավ։ Ձեր ոչ ճիշտ պատրաստվելն ազդում է ընդհանուր խմբի վրա ։