n

Դեպի Աղավնավանք

28․06․2025թ․

Քաղաքային տապից խուսափելու լավագույն միջոցը բնության գիրկ գնալն է, հատկապես, եթե այդ բնությունը անտառային է։ Այդ իսկ պատճառով բոլոր փոքրիկներին և ինչու ոչ՝ մեծիկներին, առաջարկում ենք միանալ երեխաների արշավին և միասին գնալ Տավուշի մարզ՝ Աղավնավանք։ Աղավնավանք, 12 — 13-րդ դարերի կիսավեր հայկական վանական համալիր է Տավուշի մարզի համանուն գյուղում։ Հայտնի է նաև Անապատ Սբ. Աստվածածին և Աղնաբաթի վանք անուններով։ Գտնվում է Աղնաբաթ անտառամասում, որն առանձնանում է այստեղ աճող և բարձր գնահատվող կենի(կարմրածառ) ծառատեսակով։ Եկեղեցին գործող չէ, սակայն տարիներ առաջ հրավիրյալ քահանան մկրտության արարողություն է անցկացրել Աղավնավանք գյուղի չմկրտված բոլոր բնակիչների համար։

Արշավը հարմար է բոլոր երեխաների համար։

Երթուղու երկարությունը՝ 6կմ

Հարաբերական բարձրությունը՝ 150 մ

Ինչպես պատրաստվել արշավին.

1․ արևային գլխարկ,
2․ արևապաշտպան կրեմ,
3․ ակնոց,
4. հագնել բարակ երկարաթեև վերնահագուստ կամ կարճաթև,
5․ ժակետ կամ քամուց պաշտպանող բաճկոն,
6․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
7․ հաստ տակացուով կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
8․ անձրևապաշտպան թիկնոց,
9. զանգապան (ըստ ցանկության կամ եղանակի),
10․ ձեռնափայտ, եթե ունեք,
11․ ջուր 1,5լ,
12․ սնունդ,
13․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ (բացի փոխնորդ հագուստից և կոշիկներից),
15. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։

Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ,

Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի Պողոտա

Մեկնելու ժամը՝ 08։45

Վերադարձի մոտավոր ժամը՝ -16։00-17։00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):

Ուշադրություն․
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և Ձեզ հետ վերցնել տրամադրված ցուցակի բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով ու հաճելի արշավ ունենալու համար։