Վերելք Գութանասար լեռ
03.02.2024թ.-ին երեխաների հետ վերելք կկատարենք Գութանասար լեռ: Գութանասարը հանգած
հրաբուխ է և գտնվում է Կոտայքի մարզում: Վստահ ենք, որ բոլորդ էլ այն տեսել եք,
երբ ճանապարհ եք ընկել դեպի Ծաղկաձոր, Հրազդան, Սևան կամ այդ ուղղությամբ այլ վայր:
Գութանասարի բարձրությունը 2299մ է: Եթե Ձեր
երեխան չունի արշավային կամ հենց լեռնային վերելքի փորձ, ապա Գութանասարը հենց այն
գագաթն է, որտեղից կարելի է սկիզբ դնել արշավային փորձին: Վերելքից հետո կիջնենք
Գութնասար հրաբխի հանգած լավայի՝ սև ավազապատի մոտ:
Երթուղու երկարությունը՝ 6,5 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 450մ
Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ձմեռային գլխարկ,
2. ձեռնոց,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ
կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան,
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ:
Մասնակցության արժեքը՝ 7000 դրամ:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 9:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 17:00-18:00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում ԱՁ Նարինե Ճաղարյանի անվամբ 220551085420000 հաշվեհամարին
(«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու կամ ուշանալու և չգալու
դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ:
