Վերելք Արագածի Հարավային և Արևմտյան գագաթներ

19.07.2026թ. վերելք կիրականացնենք Արագածի Հարավային (3887մ) և Արևմտյան (3995մ) գագաթներ։ Վերելքը կսկսենք Քարի լճի մոտից և այստեղ էլ կավարտենք։ Արևմտյան գագաթ կգնան լավ ինքնազգացողություն ունեցող երեխաները, իսկ մյուսները ուղեկցորդներից մեկի հետ կսկսեն հետ իջնել դեպի Քարի լիճ:  Այս վերելքին կարող են մասնակցել կլիմայավարժման ծրագրին մասնակցած և ակումբի անդամ հանդիսացող երեխաները։

  • Երթուղու երկարությունը՝ 13 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 900մ

Ինչպես պատրաստվել արշավին․

1․ գլխարկ, այդ թվում՝ արևային,
2․ արևապաշտպան կրեմ,
3․ ակնոց,
4. հագնել բարակ երկարաթեև վերնահագուստ,
5․ ժակետ և քամուց պաշտպանող բաճկոն,
6․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
7․ հաստ տակացուով կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
8․ անձրևապաշտպան թիկնոց,
9. զանգապան (ըստ ցանկության),
10․ ձեռնափայտ, եթե ունեք,
11․ ջուր 1,5լ,
12․ սնունդ,
13․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
15. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։

  • Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ,
  • Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի Պողոտա
  • Մեկնելու ժամը՝ 06։45
  • Վերադարձի մոտավոր ժամը՝ 20։00-21։00

Մասնակցությունը հաստատելու համար.

  • զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
  • լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
  • կատարել փոխանցում 220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին
  • («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)

Կարևոր տեղեկություն
Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։


Ուշադրություն
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի ունենանք ապահով և հաճելի արշավ։ Ձեր ոչ ճիշտ պատրաստվելն ազդում է ընդհանուր խմբի վրա։