Վրանային ճամբար Սևանում

Օգոստոսի 22-28-ի ճամբարը կանցկացվի Սևանի ափին` Արտանիշ թերակղզու հարևանությամբ գործող Հայկական Ճամբար/Armenian Camp-ի տարածքում և նրանց հետ համագործակցությամբ։ Չնայած նրան, որ գիշերելու ենք վրանների մեջ, բայց ունենք լոգանքի և սանհանգույցի հնարավորություն։
Ճամբարի ընթացքում ապահովված է երեքանգամյա սնունդ։
Ճամբարի ծրագրում ներառված ջրային դասերն անցկացնելու է Հայկական ճամբարի թիմը՝ վաստակավոր մարզիչ, Հայկական Ճամբարի հիմնադիր, նավապետ Սամվել Ռոստամյանը (Սեմը)։
Ջրի վրա և ափամերձ տարածքում առակ է մշտական հսկողության:


Օր 1-ին․
․ 09։00 մեկնում Երևանից,
․ վրանների տեղադրում,
․ ճաշ,
․ կայակ վարելու դաս,
․ ընթրիք,
․ Խարույկ, խաղեր (վոլեյբոլի և սեղանի թենիսի հնարավորությամբ)

Օր 2․
․ 07:00 վերկացի ժամ,
․ նախաճաշ,
․ վերելք Կարմրաբերդ լեռ,
․ ճաշ,
․ կայակ վարելու դաս,
․ ընթրիք,
․ Խարույկ, խաղեր․

Օր 3․
․ 07։00 վերկացի ժամ,
․ նախաճաշ,
․ արշավ Արտանիշ թերակղզու շուրջ,
․ ճաշ,
․ կայակ և սապ վարելու դաս,
․ ընթրիք,
․ Խարույկ, խաղեր․

Օր 4․
․ 08:00 վերկացի ժամ
․ կայակներ վարելով մոտենալու ենք Արտանիշ թերակղզի (մոտ 40 րոպե), որից հետո՝ կախված եղանակից (բարձր ջերմային ֆոնի դեպքում, չենք բարձրանա) վերելք կիրականացնենք Արտանիշ լեռ,
․ ճաշ,
․ կինոդիտում․
․ ընթրիք
․ Խարույկ, խաղեր․


Օր 5․
․ 08։00 վերկացի ժամ,
․ նախաճաշ,
․ առաջին օգնության դաս,
․ ճաշ,
․ ազատ ժամ,
․ 19։00 ընթրիք,
․ Խարույկ, խաղեր


Օր 6․
․ 08։00 վերկացի ժամ,
․ նախաճաշ,
․ կայակ վարելու մրցույթ։
․ ճաշ,
. վոլեյբոլի ՙՙՍևանի գավաթ՚՚ խաղ-մրցույթ,
. ընթրիք.
. խարույկ, խաղեր

Օր 7
․ 08։00 վերկացի ժամ․
․նախաճաշ,
․ 11։00-12:00 մեկնում։


Ի՞նչ է անհրաժեշտ ունենալ։
1․ Արևապաշտպան գլխարկ,
2․ ականջները քամուց պաշտպանող միջոց՝ բաֆ, բանդանա, կտորից գլխարկ,
3․ ակնոց,
4․ արևապաշտպան կրեմ
5․ Փոխնորդ հագուստներ, այդ թվում լավ տաք հագուտս։ Սևանում երեկոները շատ զով են։
6․ Ուսապարկ, որը մեզ անհրաժեշտ է լինելու արշավների ժամանակ,
7․արշավային կոշիկներ և այլ կոշիկներ ճամբարում հագնելու համար,
8․ ջրաման, խնդրում եմ կես լիտրանոց ջրամաններ չդնել։ Նորմալ չափի )
9․ ձեռնափայտ, եթե ունեք,
10․ անձրևապաշտպան,
11. հիգիենայի պարագաներ՝ ատամի մածուկ, խոզանակ, ցամքոց, սանր,
12․ Քնապարկ և գորգիկ, եթե ունեք,
13․ Լապտեր,
14. Լողազգեստ։

-Մեկնելու և վերադարձի վայրը՝ Մատենադարան։
Խնդրում ենք գրանցվելուց զատ, նաև նշել, թե արդյոք բերում եք քնապարկ, գորգիկ, որպեսզի իմանանք, թե ինչ է Ձեզ անհրաժեշտ ճամբարի համար։
-Ճամբարի արժեքը 100.000 ՀՀ դրամ է, որն իր մեջ ներառում է երկկողմանի ուղևորափոխադրման, երեքանգամյա սնունդի, հրահանգիչների վարձատրության արժեքը:

-Գրանցվել մինչև հուլիսի 15-ը։ Տեղերը սահմանափակ են, ցանկացողները շա՜տ: