Վրանային ճամբար Ստեփանավանում

Հուլիսի 1-7-ի վրանային ճամբարի մանրամասներն արդեն պատրաստ են։ Ճամբարը կազմակերպվում է Ստեփանավան քաղաքից մի փոքր կտրված սոճիների պուրակում՝ Լոռէ ակտիվ հանգստի տարածքում։ Չնայած նրան, որ գիշերելու ենք վրանների մեջ, բայց ունենք լոգանքի և սանհանգույցի հնարավորություն։
Ճամբարի ընթացքում ապահովված է երեքանգամյա բարձրակարգ և համեղ սնունդ։
Ճամբարի ծրագրում ներառված դասերի մեծ մասն անց են կացնելու Լոռե փրկարար ջոկատի փրկարարները։ Նշենք, որ այն տարածքը, որտեղ տեղադրում ենք մեր վրանները, տեսանկարահանվում է և գիշերային հերթափոխություն է իրականացվում։

Օր 1-ին․
․ 09։00 մեկնում Երևանից,
․ վրանների տեղադրում,
․ 14։00 ճաշ,
․ Պարանային փորձությունների այգու անցում,
․ Ազատ ժամ,
․ 19։00 ընթրիք,
․ Խարույկ, խաղեր․
Օր 2․
․ 08։00 վերկացի ժամ,
․ 09։00 նախաճաշ,
․ 11։00 արշավ դեպի Պուշկինոյի ձոր կամ Գոմերաձոր և գետանցման դաս,
․ 14։00 ճաշ գետի ափին,
․ 15։00 վերադարձ ճամբար և հանգստի ժամ,
․ 19։00 ընթրիք,
․ Խարույկ, խաղեր․
Օր 3․
․ 08։00 վերկացի ժամ,
․ 09։00 վազք և մարմնամարզություն,
․ 10։00 նախաճաշ,
․ ճանաչողական զբոսանք Ստեփանավան քաղաքում,
․ 14։00 ճաշ,
․ մագլցում արհեստական պատի վրա,
․ 19։00 ընթրիք,
․ Խարույկ, խաղեր․
Օր 4․
․ 08։00 վերկացի ժամ
․ 07։00 արշավ Բազումի լեռների լանջերով,
․ 14։00 ճաշ ճամբարում,
․ Առաջին օգնության դաս․
․ 19։00 ընթրիք
․ Խարույկ, խաղեր․
Օր 5․
․ 08։00 վերկացի ժամ,
․ վազք և մարմնամարզություն,
․ 10։00 նախաճաշ,
․ ճահիճի արգելքի հաղթահարում,
․ 14։00 ճաշ,
․ պարանային տեխնիկայի տեսական և գործնկան դաս,
․ 19։00 ընթրիք,
․ Խարույկ, խաղեր, երգ և պար․
Օր 6․
․ 08։00 վերկացի ժամ,
․ 09։30 նախաճաշ,
․ 10։30 մեկնում ճամբարից դեպի Կայնբերդ ամրոց: Վերադարձին կայցելենք նաև Լոռի բերդ:  Ճաշը կանենք արշավի ընթացքում։
․ 19։00 ընթրիք ճամբարում,
․ Խարույկ, խաղեր․
Օր 7
․ 07։00 վերկացի ժամ․
․10։00 նախաճաշ,
․ 11:00-12։00 մեկնում։

Ի՞նչ է անհրաժեշտ ունենալ։
1․ Արևապաշտպան գլխարկ,
2․ ականջները քամուց պաշտպանող միջոց՝ բաֆ, բանդանա, կտորից գլխարկ,
3․ ակնոց,
4․ արևապաշտպան կրեմ
5․ Փոխնորդ հագուստներ, այդ թվում լավ տաք հագուտս։ Ստեփանավանում երեկոները շատ զով են։
6․ Ուսապարկ, որը մեզ անհրաժեշտ է լինելու արշավների ժամանակ,
7․արշավային կոշիկներ և այլ կոշիկներ ճամբարում հագնելու համար,
8․ ջրաման, խնդրում եմ կես լիտրանոց ջրամաններ չդնել։ Նորմալ չափի )
9․ ձեռնափայտ, եթե ունեք,
10․ անձրևապաշտպան,
11. հիգիենայի պարագաներ՝ ատամի մածուկ, խոզանակ, ցամքոց, սանր,
12․ Քնապարկ և կարիմատ, եթե ունեք,
13․ Լապտեր։

-Մեկնելու և վերադարձի վայրը՝ Մատենադարան։

Խնդրում ենք գրանցվելուն զուգահեռ տեղեկացնել, թե արդյո՞ք բերում եք վրան, քնապարկ, գորգիկ։
– Ճամբարի արժեքը ՝ 87․000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է երկկողմանի ուղևորափոխադրման, ինչպես նաև ճամբարից դուրս արշավի ուղևորափոխադրման, երեքանգամյա սնունդի, պատմամշակութային վայրերի մուտքի տոմսերի, հրահանգիչների վարձատրության արժեքը:
-Գրանցվել մինչև հունիսի 15-ը։ Տեղերը սահմանափակ են, ցանկացողները շա՜տ: