Կաքավներ արահետ

Կիրակի օրը՝ 19.11.2023թ.-ին, ուղևորվել էինք Վայոց Ձորի մարզ՝ վայելելու աշնան մեղմ արևն ու հինալու վայոցձորյան գունապնակով, Գնիշիկի կիրճի հոյակերտ ժայռերով: Արշավի ընթացքում հնարավորություն ունեցանք Նորավանքը տեսնել այլ դիտանկյունից, որը Հայաստանի ամենահիասքանչ և եզակի վանքերից մեկն է: Այս արահետն իր անունը ստացել է անչափ գեղեցիկ Քարակաքավ թռչունից: Եթե բախտը ժպտար, կարող էինք տեսնել և կաքավներին, և Բեզոարյան այծերին, բայց հաշվի առնելով մեր աշխույժ ձայները, իհարկե ոչ մի կենդանի էլ չտեսանք: Այս արահետի մի մասը համընկնում է «Բեզոար արահետ»-ի հետ, որտեղ տեղակայված դիտակետներից էլ սովորաբար երևում են այծերը: Երթուղին հեշտ է: Քայլելցինք ընդամենը 7,5 կմ: Քայլարշավի ավարտից հետո գնացինք նաև Արենիի սելավապատնեշը տեսնելու: Այն Հայաստանի եզակի կառույցներից է: