DSC

Երազանքի արահետ

01․11․2026թ․

Կիրակի օրը ուղևորվում ենք Գեղարքունիքի մարզ։ Քայլելու ենք «Երազանքի արահետով»։ Արահետը սկսվում է Սևանի բուսաբանական այգու մոտից (այգու առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գտնվելով 2000մ բարձրության վրա` ունի բուսական աշխարհի մոտ 450-ից ավել տեսակներ) և շարունակվում է դեպի հյուսիս-արևելք՝ Արջանոցի լեռներով։ Արջանոցի լեռները Փամբակի լեռնաշղթայի հարավ-արևելյան ճյուղավորությունն են։ Վերելքի ողջ ընթացքում կարելի է հիանալ Սևանա լճի, Արջանոցի, Գեղամա և Արեգունի լեռների տեսարաններով։ 5կմ քայլելով արահետով հայտնվում ես մի կետում,որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սևանի թերակղզի։ 

Արշավին կարող են մասնակցել արշավային փորձ չունեցող երեխաները։

Երթուղու երկարությունը՝ 8 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 300 մ

Ինչպես պատրաստվել արշավին՝

  1. գլխարկ, այդ թվում՝ արևային
  2. արևապաշտպան կրեմ
  3. ակնոց
  4. բարակ երկարաթև վերնահագուստ
  5. ժակետ և քամուց պաշտպանող բաճկոն
  6. սպորտային շալվար /ոչ ջինս/
  7. հաստ տակացուով, հնարավորինս ջրակայուն կոշիկ
  8. անձրևապաշտպան թիկնոց
  9. զանգապան (ըստ ցանկության կամ եղանակի)
  10. ձեռնափայտ (եթե ունեք)
  11. ջուր՝ 1.5 լիտր
  12. սնունդ
  13. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
  14. տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար (կոնֆետի թղթեր, դատարկ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ)
  15. փոխնորդ կոշիկ և գուլպաներ, որը թողնելու ենք մեքենայի մեջ։

Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 08։45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 18։00–19:00

Մասնակցությունը հաստատելու համար՝

  1. Զանգահարել՝ +37455934444
  2. Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
  3. Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
    220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)

Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար