6

Գնդեվանք, Արփայի կիրճ, Կեչուտի ջրամբար

Ըհը՜, ժամանակն է համ «տանջվել», համ վայելել, համ էլ սառել, համ էլ ձնագնդիկ խաղալ, և իհարկե նոր վայրեր բացահայտել: Իսկ որտե՞ղ կարող ենք անել այս ամենը, այո, Ջերմուկի մոտակայքում: Առաջիկա օրերի տեղումները հուշում են, որ լավ օր ենք ունենալու: Ուրեմն այսպես, 14.01.2024թ.-ին ուղևորվում ենք դեպի Վայոց Ձորի մարզ: Արշավը կսկսենք Գնդեվազ գյուղից, կքայլենք դեպի Արփա գետի ձախ ափին գտնվող Գնդեվանք (931-938թթ.), այնուհետև Արփայի կիրճով կշարունակենք քայլել դեպի Կեչուտի ջրամբար:

Նախնական կանխատեսումներով սպասվում է -2 ջերմաստիճան:

Երթուղու երկարությունը՝ 11 կմ:

Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ձմեռային գլխարկ,
2. ձեռնոց, այդ թվում՝ փոխնորդ.
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,10. զանգապան,
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
15. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ:

Մասնակցության արժեքը՝ 8000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 07:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19:00-20:00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում ԱՁ Նարինե Ճաղարյանի անվամբ 220551085420000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու կամ ուշանալու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: