Ազատի կիրճով Ազատի ջրամբար

Կիրակին գեղեցիկ էր և թեև ձմեռ է, բայց մենք այն ջերմությամբ լցրեցինք։

Այս անգամ Ազատների օրն էր` Ազատ գետի երկայնքով, Ազատի կիրճով հասանք Ազատի ջրամբար՝ փոքրիկ արշավական Ազատի հետ: Երեխաները շատ հետաքրքասեր են, ինչն օգնում է շատ բաներ սովորել հենց արշավի ընթացքում, օրինակ` ինչպես է ջրի մակարդակը բարձրանում և իջնում, ինչու է գետն ավելի դժվար սառում, ինչ ձկնատեսակներ կան Ազատ գետում, ինչու են որոշ քարեր այդքան գեղեցիկ գույներով, ինչու են ջրամբարներ կառուցվում, ինչու տարածքում այդքան պլաստիկ շշեր կան …

Եվ այս հարց ու պատասխանները շատ գիտելիքներ և հմտություններ են տալիս երեխՆերին։

Իսկ երբ Ազատի ջրամբարի ափից երեխաները նայում են դեպի Երանոսի լեռները և մոտավոր կողմնորոշվում, թե որ մասում է Վարդագույն կիրճը, հասկանում ես, որ կողմնորոշման և Հայաստանը ճանաչելու հարցում էլ ենք փոքրիկ ներդրում անում։

Արշավի ընթացքում խարույկ վառեցինք մեր փոքրիկ արշավական Վլադիմիրի նախաձեռնությամբ։ Իսկ Ազատի ջրամբարի մոտ մեր հեքիաթային գեղեցկությամբ Մարիյան (7տ), թեյ պատրաստեց բոլորիս համար։

Իսկ ամբողջ քայլելու ճանապարհը լի էր երգով, հանելուկներով, հեքիաթ պատմելով, խելացի հարցերով …

Քայլեցինք 12 կմ և գրեթե բարձրություն չհաղթահարեցինք